Լևոն Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով
Право«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեյանը քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը։
Նա նշեց՝ Բարսեղյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ «Զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու դրանց ժամանակ բռնություն գործադրելը», ինչպես նաև 225.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»:
Փաստաբանի խոսքով՝ Լևոն Բարսեղյանին առաջադրված մեղադրանքն անօրինական է։