Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 18-ին 2 նոր որոշում է ստորագրել, որոնցից մեկով Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 18-ից ազատել է իր օգնականի պաշտոնից և մեկ այլ պաշտոնի նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ 1. Անի Բաբայանին 2024 թվականի ապրիլի 19-ից նշանակել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական»,-նշվում է որոշման մեջ։ Նշենք, որ Բաբայանը փոխվարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում է 2018 թ. հունիսի 8-ից։
Մայր Աթոռը դեմ չի լինի անգամ, եթե հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով։ Անդրադառնալով Պետրոս Ղազարյանի հեռակա հրավերին՝ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի պատասխանատու Եսայի քահանա Արթենյանը արձագանքել է․ «Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի պատասխան ինձ հրավիրել է իր հաղորդմանը հյուր: Որոշ թյուրընկալումներ բացառելու համար ցանկանում եմ վերստին շեշտել, որ Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է ոչ թե անձամբ ինձ, այլ առհասարակ եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակց...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ վերջին 30 տարում մենք տարածաշրջանում ապրել ենք «բեսպրեդելի» պայմաններում, ու եկել է ժամանակն այն ավարտելու, օրենքի գերակայություն հաստատելու ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում։ «Բեսպրեդելի» ավարտը նա տեսնում է նրանում, որ նույն տավուշցիները պետք է ուրախանան, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է և ասեն «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առևտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք»: Փաշինյանին առանձնապես չի հետաքրքրում,...
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքն այն տեղեկություններին, որ Երևանի, Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնեցված են Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման ծրագրերը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ Մոսկվայում չեն զարմանա, եթե «Building Armenia' s defense and Security resilience» փաստաթուղթը, որը ենթադրում է ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների փոխարինում Ամերիկա-ՆԱՏՕ-ԵՄ մասնագետներով,...
Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին այցելել էր Տավուշի մարզ՝ հանդիպելու այն գյուղերի բնակիչների հետ, որոնք պատրասվում է սկուտեղի վրա մատուցել Բաքվին: Սակայն, այս անգամ ուշագրավ էր այն, թե ինչպես է Փաշինյանը հասել Տավուշ: Ճանապարհին կանգնած քաղաքացիները տեսանկարահանել էին վերջինիս կորտեժը, ավելի ճիշտ՝ դրա աստղաբաշխական մեծությունը` շուրջ 25 մեքենա: Իսկ այժմ համեմատենք, թե ինչպիսի կորտեժներով են շրջում գերտերությունների ղեկավարները: Սա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կորտեժն է, որում կարելի է հաշվել ընդամենը 7-8 ավտոմեքենա: Սա Մա...