ԵՊՀ ռեկտորն այսուհետ չի խոնարհվելու իշխանության առաջ. պատգամավոր
«Ազատության հրապարակում հավաքված բազահազար քաղաքացիներին այսօր մեկնարկած հանրահավաքի ժամանակ դիմեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը և շնորհակալություն հայտնեց նրանց. «ՀՀ ազատ քաղաքացիներ, դուք արել եք անհնարինը, այն, ինչ դուք եք արել, աննախադեպ է, աշխարհում նման բան չկա: Ես մինչև հիմա չեմ կարողանում հավատալ՝ առանց արյան, առանց դրսի փողերի, բաց ձեռքերով դուք ինչպե՞ս կարողացաք հաղթել»,-իր ելույթում ասաց Միրզոյանը:
Վերջինս հայտնեց, որ ՀՀԿ-ն դեռ դիմադրելու է, ուստի հստակ պետք է հասկանալ՝ արդյոք ՀՀ քաղաքացին պատրաստ է մինչև վերջ գնալ հաղթանակի հետևից:
Արարատ Միրզոյանը նաև հայտարարեց, որ այսուհետ բիզնեսն ու քաղաքականությունը, քաղաքականությունն ու կրթությունը տարանջատվելու են իրարից. «ԵՊՀ ռեկտորն այսուհետ իշխանության առաջ չի խոնարհվելու»,-հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ ոլորտ առ ոլորտ մենք պիտի կերտենք մեր երազանքների Հայաստանը: