Նիկո՛լ, ապրես բռատ. Սասուն Միքայելյան
«Սիրելի՛ ժողովուրդ, այս հաղթանակը բոլորինս է: Դուք կարողացաք հավատալ, հավատացինք ու հաղթեցինք»,-ձերբակալվելուց հետո Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Միքայելյանը Հանրապետության հրապարակից շնորհակալություն հայտնեց ՀՀ Ոստիկանությանը և նշեց. «Մեզ որ բաժանմունք տարել են ինչ ձև վերաբերմունք են ցույց տվել: Սերժն է Ոստիկանությանը դարձրել բոբո, նրանք մեզանից առավել շատ են ուզում են ազատվել նրանից: Ուսադիրներով մարդիկ միշտ էլ ենթական են»,-ասաց պատգամվորը:
«Նիկո՛լ, ապրես բռատ»,-ասաց Միքայելյանը՝ հարթակը տրամադրելով Նիկոլ Փաշինյանին: