Կայացել է Կարապետյան- Մեդվեդև հեռախոսազրույցը
PoliticalՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։
Երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:
Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։