Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար. Սերժ Թանկյան
АрменияԱշխարահռչակ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հպարտ է բոլոր երիտասարդներով, ովքեր դուրս էին եկել փողոց:
«Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը և իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է եւ ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց եւ իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»,- գրված է Թանկյանի ֆեյսբուքյան էջում: