00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էԲոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՄեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Իմ դեմը խաղ չկա» (տեսանյութ)Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Նախարարները նախագահականում երդվում են. ՈւՂԻՂ Նախարարությունը կֆինանսավորի՞ Վերջին զանգի միջոցառումները«Սերժի Վաչոն»-ն ազատվեց պաշտոնիցՍուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործ

Կարեն Կարապետյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. «Անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը»

ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նիստին մասնակցել են փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ազգային անվտանգության ծառայության պետ Գեորգի Կուտոյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը նիստի սկզբում անդրադարձ է կատարել մի քանի հրատապ հարցերի, որոնք պայմանավորված են երկրում ստեղծված իրավիճակով:

«Առաջին. 

Ցանկանում եմ դիմել մեր զինված ուժերին և բոլորիս անունից շնորհակալություն հայտնել մեր զինվորներին, սպաներին ու հատկապես մարտական հերթապահություն իրականացնող ուժերին՝ իրենց առաքելությունն ամեն օր անկախ ցանկացած զարգացումից՝ պատասխանատվության բարձր զգացումով և հպարտությամբ կատարելու համար։ 

Չպետք է լինի որևիցե կասկած ու հատկապես մեր զինված ուժերում, որ մենք զգոն ենք և միասնական։ 

Պարոն Սարգսյան, վերջին օրերին օպերատիվ տեղեկություններով, որը նաև հանրայնացվել է պաշտոնական հաղորդագրություններով, նկատվում է ադրբեջանական զինված ուժերի և զինվորական տեխնիկայի ակտիվ շարժ դեպի շփման գիծ։ Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ավանտյուրաների ու լարվածության ավելացման դեմ արդեն կոչով հանդես են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները։ Համակարծիք ենք, որ անհապաղ պետք է թուլացնել այդ լարվածությունը: Այդ հարցի շուրջ այսօր խոսել եմ նաև Արցախի Հանրապետության նախագահ պարոն Սահակյանի հետ:

Ինչպես նախկինում, այսօր էլ հայկական երկու հանրապետությունների քաղաքական ղեկավարությունը և զինված ուժերը պատրաստ են զինադադարի ռեժիմի ցանկացած խախտմանը կամ դրա փորձին՝ համարժեք արձագանքելու և զսպելու գործողությունների։ Հակառակորդը չպետք է որևէ պատրանք ունենա այս առումով։

Երկրորդը. 

Պարոն Գասպարյան, ոստիկանությունը այս բարդ օրերին ցույց տվեց իր բարձր պրոֆեսիոնալիզմը և հասարակական անվտանգությունը պահպանելու կարողությունները։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ոստիկաններին իրենց նվիրումի, իրենց աշխատանքի և հանդուրժողականության համար:
Միևնույն ժամանակ պետք է հստակ լինի, որ որքան կարևոր է զանգվածային հավաքների, ցույցերի ընթացքում պահպանել հանդուրժողականությունը, ոչ պակաս կարևոր է հասկանալ, որ պարտավոր ենք ցուցաբերել զգոնություն` հասարակական կարգուկանոնը ապահովելու տեսանկյունից։ Այսօրվանից սկսած հասարակական բնականոն կարգը և կանոնները պետք է վերականգնվեն և պահպանվեն։ 

Երրորդը. 

Պարո՛ն Կուտոյան, հատուկ ուզում եմ առանձնացնել Ազգային անվտանգության ծառայության այս օրերի ցուցաբերած զգոնությունը և պարտականությունները պատշաճ կատարելը: Հայտնի է, որ որոշ ուժեր փորձել են օգտվել մեր երկրում առկա ակտիվ գործընթացներից։ Շարունակելու ենք լինել խիստ և վճռական պետական անվտանգության պահպանության հարցերում։ 

Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ պետական մարմինները շարունակում են կատարել գործառույթները լիարժեք և օրենքի տառին համապատասխան, արտաքին գործընկերները կարող են վստահ լինել, որ Հայաստանը հավատարիմ է մինչ այս ստանձնած իր գործակցային բոլոր պարտավորություններին, իսկ արտաքին մյուս ուժերը պետք է հստակ գիտակցեն, որ մեր կարողությունների ամբողջ համալիրը շարունակում է լիարժեքորեն ապահովել մեր ազգային անվտանգությունը»,-ասել է Կարեն Կարապետյանը»: 

դիտվել է 11606 անգամ
Լրահոս
22 Մայ
Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցուն և դարձել չեմպիոն (տեսանյութ)Ազգ-բանակը կենսական անհրաժեշտություն էՋուր չի լինելու Փաշինյանն անդրադարձել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի փոփոխության մասին հարցին ՀՀԿ-ի հեքիաթներին չհավատաք, գնացեք ու դիմում գրեք. ԿԳ նախարարը դիմում է ուսուցիչներին (տեսանյութ)Ալբանիայի մայրաքաղաքում Թումո կենտրոն ստեղծելու նախագիծ կա Ինչպես է ԱԻՆ աշխատակիցը կանխում աղջկա ինքնասպանության փորձը. բացառիկ տեսանյութՀայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի Նոր Արտամետ գյուղում բնակելի վագոն-տնակ է այրվել Անչափահաս որդին երկու ծանոթների հետ առանձնապես խոշոր չափերի գումար է հափշտակել հորից. հարուցվել է քրեական գործ Ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել գողության համար Կիևի իրավապահների կողմից հետախուզվող անձը Ազատավան գյուղում կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանը խոստանում է կուտակային համակարգի հետ կապված հանրության համար ընկալելի լուծումներ Սկանդալ Դիանա Գրիգորյանի՝ «Նռան հատիկ» սերիալում. Ռոզա Ֆիլբերգը կլքի սերիալը ՀՀ ոստիկանությունը երեք օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 18 և խարդախության 15 դեպք Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը Պարոն Սարգսյան, սովորեք լռելԳավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար Նախագահական նստավայրում տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը. ֆոտոշարք Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տարոն Մարգարյանը կհետևի դրան. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը երդվեց (տեսանյութ)Փաշինյանը ուրախ լուր ունի վարորդների համարՀՀ նոր կառավարության համար առաջնահերթ խնդիր է արտահերթ ընտրությունների անցկացումը. ՀՀ վարչապետ Սփյուռքի նախարարը հայրենադարձության խթանման գործոն է համարում ինտեգրման ռազմավարության մշակումը Բոլոր մարզպետները կփոխվեն. Նիկոլ ՓաշինյանՀՀ քննչական կոմիտեն որոնում է այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձին Կառավարությունը խոստանում է բիզնես միջավայրի բարելավման մեծածավալ փոփոխություններ Արմեն Սարգսյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ է նշանակել Հայատյացությունն Ադրբեջանում վտանգավոր աստիճանի է հասել Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին» «Ամերիկահայերի 7%-ը պահանջում է՝ ուստա Նիկոլ». Շպռոտ (տեսանյութ) «Տեսախցիկների և արագաչափերի մասին մի քանի բան գրեմ, չնայած՝ հա էլ գրել էի». Սամվել Մարտիրոսյան «Իմ դեմը խաղ չկա» (տեսանյութ)Դարոն Աճեմօղլուն Հայաստանի ժողովրդին կոչ է անում ակտիվ ներգրավվել քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ Նախարարները նախագահականում երդվում են. ՈւՂԻՂ Նախարարությունը կֆինանսավորի՞ Վերջին զանգի միջոցառումները«Սերժի Վաչոն»-ն ազատվեց պաշտոնից«Սիրելի Արմեն...». Վիգեն Սարգսյանի գրառումն՝ ուղղված նորանշանակ ԱԽՔ Արմեն ԳրիգորյանինՍուրեն Պապիկյանը Նորակերտում ապօրինությունների դեպքի առթիվ խնդրել է ՀՀ գլխավոր դատախազին հարուցել քրգործԿուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ցուցմունք են տալիս ամբաստանյալները (տեսանյութեր) Արթուր Սարկիսովի թիմը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց Ո՛չ, էս ոսկու հանքը չի՛ աշխատելուՀայաստանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում «Գլենդել Հիլզի» թեման չի փակվել․ կդիմեն ՓաշինյանինՏեսանյութ. Չեմ կարծում, թե Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանն է. Հովիկ Աբրահամյանը` Գրետա մայրիկի հուղարկավորությանը 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, որտեղից դին տեղափոխել են Սիլիկյան թաղամաս և այրել. պարզվում են դեպքի հանգամանքները Տեսանյութ. Երկրապահ ազատամարտիկները զորավար Մանվել Գրիգորյանի մասին Ակտիվիստից՝ նախարար․ ռեբրենդինգի են ենթարկում ՀՀԿ-ի նախագծերը
Ամենադիտված