00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըԻնչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտումԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը

Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյան

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

 

Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը, Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և հանդիպմանը ներկա գտնվելու համար` վստահություն հայտնելով, որ դեսպանները ուշադրությամբ հետևել են վերջին օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ ամենօրյա կապի մեջ է եղել նրանց հետ: Վարչապետի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացման և իրադարձությունների խաղաղ ընթացքին:

Կարեն Կարապետյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին:

Վարչապետի պաշտոնակատարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Արձանագրեմ, որ մեր երկիրն ամեն ինչ արեց բռնությունից խուսափելու և ազգային համերաշխության մթնոլորտ ստեղծելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

Սա, կարծում եմ, լավագույնս վկայում է Հայաստանում ժողովրդավարության հասունության և պետական մտածողության մասին: Կարծում եմ` Հայաստանը, աշխարհին հստակ ազդակ է տվել, որ ստեղծել է կայուն պետական ինստիտուտներ, ձևավորել ժողովրդավարություն, որն այսօր հաստատակամորեն առաջ է շարժվում:

Հատուկ ուզում եմ ընդգծել այս գործընթացներում ոստիկանության և անվտանգության ուժերի դրսևորած բարձր պրոֆեսիոնալիզմը, հանդուրժողականությունը և անմնացորդ ծառայությունը մեր երկրին:

Ուզում եմ ընդգծել նաև մեր պայծառ երիտասարդության դերակատարումը: Հենց այդ երիտասարդությունն է մեր ապագան, և հենց նրանք են հանդիսանալու կայուն հենարան մեր երազած Հայաստանը կերտելու գործում:

Ցանկանում եմ առանձնահատուկ շեշտել, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ իր ստանձնած բոլոր միջազգային պարտավորություններին և հանձնառություններին, և մենք կգործադրենք անհրաժեշտ ջանքերը, որպեսզի բնականոն կերպով շարունակենք մեր գործընկերների աջակցությամբ իրականացվող բարեփոխումները և այլ ծրագրերը:

Մեր բոլոր պետական հաստատությունները անխափան շարունակելու են իրենց աշխատանքը՝ ապահովելու Հայաստանի քաղաքացիների և հյուրերի անվտանգությունը, բնականոն կյանքը, ինչը մեր պետականության հասունության կարևորագույն ցուցանիշն է:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակելու են ամուր պահել մեր երկրի սահմանները, ինչպես նաև երաշխավորել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը:

Վստահ եմ՝ մեր բոլոր միջազգային գործընկերները կշարունակեն զգոնությամբ հետևել, որպեսզի Ադրբեջանը պատրանքներ չունենա և որևիցե արկածախնդրության չդիմի՝ փորձելով օգտվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակից: Այս ուղերձը պետք է հստակ լինի Ադրբեջանի համար:

Մեր տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունը բխում է ինչպես մեր, այնպես էլ միջազգային հանրության շահերից:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին և միջազգային կառույցներին, որոնք այս ընթացքում հանդես եկան հավասարակշռված կոչերով և ուղերձներով՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրադարձությունների խաղաղ ընթացքին:

Կարծում եմ տեղյակ եք` առաջիկայում պարոն Նիկոլ Փաշինյանի հետ տեղի կունենան բանակցություններ, որոնց ընթացքում կփորձենք լուծումներ գտնել: Օրակարգը բաց է, և ինչպես ենթադրում են բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմ կարող է իր առաջարկություններով հանդես գալ:

Անկախ ամեն ինչից՝ ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ բոլոր լուծումները պետք է լինեն քաղաքակիրթ և տրամաբանական, Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և վստահեցնում եմ, որ կանեմ հնարավորը մեր ժողովրդի համերաշխությունը և համախմբվածությունը ապահովելու համար և չեմ թաքցնում` նույնը ակնկալում եմ նաև մեր գործընկերներից»,- ասել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

դիտվել է 7959 անգամ
Լրահոս
25 Մայ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները կառավարական առանձնատանը կնշեն «Վերջին զանգը» (լուսանկարներ) Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետՍարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին» Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ Լոս Անջելեսում հեծանիվ վարելիս (լուսանկարներ, տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըՔիմ Քարդաշյանը հանուն ամուսնու փոխել է արտաքինը (լուսանկար) Ինչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտում«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակըԲաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասին
Ամենադիտված