Կառավարության կազմ կարող են ընդգրկվել այլ ուժեր. Նիկոլ Փաշինյան
PoliticalՆիկոլ Փաշինյանն ասյօր օտարերկրյա ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հատուկ ընդգծել է, որ պատրաստ են ղեկավարել երկիրը և առաջնորդել դեպի ապագա. «Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին և կարծում եմ՝ միակ կարևոր պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ կառավարությունը, ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը ունի մեծ պոտենցիալ ու մեծ թիմ՝ դա անելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչը չբացառեց, որ իրենց կառավարության կազմում կներառեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։ «Նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից, այլ ուժերից և այլն։ Մենք բաց ենք բանակցությունների և եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, կքննարկենք դա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև հավելեց, որ այս պահին տիրապետում են Հայաստանում իրավիճակին և կարող ենք ցանկացած պահի մասսայական միջոցառում անցկացնել։