00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ)

Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել Գազպրոմից

Հրանտ Տեր-Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Էս գրառումս խնդրում եմ կարդալ մինչեւ վերջ ու հանգիստ: Գոնե եթե պատրաստվում եք արձագանքել: Կամ պատկերացրեք, որ սա գեղարվեստական գրառում է: 
Ապրիլյան հեղափոխությունն ուներ մի քանի իրարամերժ բաղադրիչ կամ գործող ուժ: 


1. Դրսից բերած տեխնոլոգիան կամ պայմանական "սորոսը": Բառացի պարտադիր չի հասկանալ, խոսքն արեւմտյան տեխնոլոգիայի մասին է, եւ համապատասխան ռեսուրսների: Տեղի ունեցածը ենթադրում է մանրամասն, տեւական եւ որակով պլանավորում, կազմակերպում: Սա մենակ տեղական ուժերի խելքի ու կարողությունների բանը չէր: Մի նեղվեք, տեխնոլոգիայի մեջ ինքնին վատ բան չկա, ոչ էլ՝ դավադրություն: Նույնիսկ տունը ռեմոնտ անելուց պետք է կազմակերպում ու տեխնոլոգիա, էլ ուր մնաց քաղաքական գործթընացի: 


2. Աջակցություն իշխանության ներսից՝ պայմանկան Գազպռոմ, որը միաժամանակ նաեւ աջակցություն է մեկ այլ դրսից: Ի դեպ, երբ ասում եմ, դուրս պարտադիր մի պատկերացրեք պետություններ: Էսօրվա աշխարհում կան նաեւ այլ ուժեղ կառույցներ: Հավանաբար սրան պետք է վերագրել դերասանների, աստղերի, բժիշկների եւ այլ "պաշտոնատար անձանց" համարձկությունը: Սրանից էլ մի նեղվեք՝ ես էլ, որ անեմ հեղափոխություն իշխանության ներսում դաշնակից պետք է փնտրեմ: Իհարկե, անձամբ ես, կփորձեի, որ դա չլիներ Գազպրոմը, բայց դա ճաշակի հարց է: "Հայստանի եւ Ուկրաինայի դեպքերը համեմատելի չեն", ասում է Պեսկովը: 



4. Հրապարակը կամ ժողովուրդը: Ժողովորդի դժգոհությունն արդար հիմքեր ունի, եւ եթե դա չլիներ ոչ մի տեխնոլոգիա չէր աշխատի: Ճիշտ է եւ հակառակը՝ ոչ մի դժգոհություն չէր վերածվի արդյունքի, եթե չլիներ տեխնոլոգիա: Ցավոք, ժողովորդի դերը էս տպի տեխնոլոգիական եհղափոխություններում լավը չէ, սպառողի դեր է: Բայց ժողովուրդը գուցե դեռ շանս ունի այս խաղում: Պետք է էնպս անել, որ ունենա: Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը չէր պարտվի, եթե հաշվի առներ, որ ժողովուրդի դժգոհությունն իրական է, սորոսի ու գազպրոմի հորինածը չէ:

Արդյունքը: Հայաստանը կորցրեց իր ինքնիշխանության զգալի մասը: Այո, մի նեղվեք, երեկ դուք տոնում էիք Հայաստանի ինքնիշխանության նվազումը: Դուք մեղավոր չեք: Ցավոք՝ դեռ 88-ի շարժմամբ ստեղծված մեր հայկական համակարգը, որի վերջին մոհիկան Սերժ Սարգսյանն երեկ հրաժարական տվեց ուներ այնքան թերություններ, որ տեղի տվեց դրսից պատրաստված երկակի հարվածին: Բայց դա մեր համակարգն էր, մեր ստեղծածն էր: Մեր հիվանդ գառն էր: Ինքը լրիվ չի փլուզվել, օրինակ, դեռ կա իրա ողնաշարը՝ բանակը: Միակ կառույցը, որը կարաղոցանք իրոք ստեղծել: Մյուս համակարգերը չաշխատեցին ու մենք ոչ էլ վիզ ենք դրել, որ աշխատեն, ֆորմալ ենք վերաբերվել: Ամեն դեպքում, երեկ՝ 30 տարի անց ավարտվեց Ղարաբաղյան շարժումը: Տասնամյակներ փայփայած ռեւանշը կայացավ: "Չորրորդ Հանրապետություն":

Ի՞նչ կարելի է անել: Նախնական քարտեզ: 
Հեղափոխությունը դիալեկտիկ երեւույթ է: Հիշեք ընկեր Լենինին: Ֆրանսիական հեղափոխությունից ծնվեց Նապոլեոնի կայսրությունը: Բոլշեւիկների օրոք Ռուսաստանն արտաքին հզորության գագաթին հասավ: Հեղափոխությունները մեկ-մեկ բերում են հակասական արդյունքների՝ սա է դիալեկտիկան: Սրանք որպես օրինակ՝ ոչ բառացի անալոգիա: 
Մեր նպատակը պետք է լինի Հայաստանի ինքնիշխաության կորցրած չափի վերականգնումը: Նվազագույնը: Իսկ եթե ստացվի, ապա, հեղափոխության ներուժը գուցե հնարավոր լինի շրջել դա նախագծած դրսի ուժերի դեմ ու ստեղծել նոր՝ ավելի արդյունավետ հայկական համակարգ, վերականգնել Հայոց Թագավորությունը: Հայ ժողովուրդը, որը մասնակցեց հեղափոխությանը թքած ունի "սորոսի" ու "գազպրոմի" վրա: Ինքը խաբար էլ չի որ դրանք կային, ոը եթե իմանա դրանց օրակարգերը՝ դեմ կլինի:

Ռազմավարությունը: Նախ՝ պետք է ցրել Գազպրոմին: Այստեղ նույնիսկ "սորոսը" կարող է ժամանակավոր դաշնակից լինել: Լրիվ ցրել հազիվ թե հնարավոր լինի: ԹԷս պահին կա Ռուսաստանի ակնհայտ լոյալությունը տեղի ունեցածին: Չորով ցրելու դեպքում գուցե ստանանք կռիվ: Մենք երեկվանից շատ ենք թուլացել կռիվ անելու համար: Հա՝ թուլացել ենք, սա հիշեք, որքան էլ ցավոտ է: Նիկոլն էսօր կարող է դառնալ պայմանական հայկական բեւեռը, եթե ուզի ու եթե կարող է: Իրա կուսակցության տղերքը: Բայց պետք է գիտակցեն՝ իրենք ժառանգում են մի բան, որ ոչ իրենցով է սկսվում, ոչ իրենցով է վերջանում՝ Հայոց թագավորությունը ու Երրորդ Հանրապետությունը, որպես դրա մաս: Իրենք պետք է հստակ կագնեն Երրորդ Հանրապետության դիրքերին, Ղարաբաղյան շարժման դիրքերին, սհտակ տարանջատվեն "սորոսից": Ոչ մի "կրոնը հանենք դասագրքերից" ու նման երազանքներ: Եթե ուզենանք, հետո կհանենք, բայց երբ նորից անկախ կլինենք: Էսօր՝ նման օրակարգով խաբվել չի կարելի: Կարելի է դաշնակցել սորոսի հետ գազպրոմի դեմ կամ հակառակը, բայց հստակ տարանտջատված դիրքերով: Դառնալ Հայկական Կողմ: Սա հնարավորություն է՝ քավել մեղքը Հայոց Պատմության առաջ: Գազպրոմի հետ կարելի է գնալ կոմպրոմիսի, բայց հնարավորինս լավ դիրքերով:

Գազպրոմից հետո միայն լուծել "սորոսի" հարցը:

Սա երկար ճամփա է: Մի օրում չենք վերականգնի ունեցած կուրուստը: Մի օրում նոր հայկական համակարգ չենք կառուցի: 
Չվախենալ անսպասլեի դաշնակիցներից: Երեկվա թշնամին վաղվա դաշնակիցդ է: "Նիկոլը ճիշտ էր, ես սխալ էի": Ոչ ոք չէր կարող պարտադրել նման արտահայտություն հեռացող մարդուն: Հեռացող Ղարաբաղյան շարժմանը: Գազպրոմը չէր ճիշտ, սորոսը չէր, այլ Նիկոլը: Այսինքն՝ փորձիր դառնալ հայկական կողմ, փորձիր դառնալ թագաժառանգ: Գուցե մի օր նույնիսկ՝ դաշնակից:

Սա շատ տարբեր էր ձեր սպասած տեքստից: Բայց մենք բոլորս այլեւս ազատ ենք անցյալի կապանքներից: Նոր ենք: Ու սկսում ենք նոր էջից: Նպատակը միշտ նույնն է՝ Հայոցթգավորություն: Ոչ թե դեմոկրատիա կամ ավտորիտարիզմ, ոչ թե այլ ֆորմալ բաներ, որոնք կարեւոր են, բայց բովանդակություն չեն, այլ՝ Հայոց Թագավորոթյուն: 
Վաղն առաջին օրն է: Նիկոլը պետք է կարողանա հնարավորինս վերցնել Գազպրոմից: Եթե կարողացավ, ուրեմն, իրոք ճիշտ է»:

դիտվել է 28301 անգամ
Լրահոս
25 Մայ
«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակըԲաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասինԲոլորիս հույսն է՝ Արցախի կարգավորումը լինի շատ շուտով. ԱԳ նախարարԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանինՄարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց էԱրտահերթ ընտրություններ. երբ և ինչպեսԵվս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համարՆիկոլ Փաշինյանի նախազգուշացումը. ո՞վ է կանգնած սադրանքների հետևումՄարուքյանը՝ խաղից դուրս վիճակումՎալերիյ Օսիպյանը հորդորել է շրջանավարտներին կարգապահություն դրսևորել 2018-ը պատմական տարի է լինելու. Նախագահ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԱրագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանըՄենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարովԸմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերԱստղագուշակ՝ մայիսի 25-ի համարԳյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով. «ՉԻ»Ավտովթար Երևանում. Վերջին զանգին մասնակցող 17 և 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոցՕսիպյանը խստացրել է. ոստիկաններն այլևս չեն կարողանում տաքսի վարել. «Ժողովուրդ»
Ամենադիտված