00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըԻնչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտում

Ապօրինի անտառահատումների գործով պետությանը պատճառվել է ավելի քան 244 մլն ՀՀ դրամի վնաս

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման և պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պաշտոնյաների ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու, երկու տասնյակ պաշտոնական փաստաթղթեր ոչնչացնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական անփութության բազմաթիվ նոր դրվագներ, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, «Արծվաբերդի» անտառտնտեսությունում 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ իրականացնող խմբում ընդգրկված ՀՀ բնապահպանության նախարարության նախկին բնապահպանության պետական տեսչության բաժնի պետի տեղակալ Վասիլ Աբրահամյանը, ավագ պետական տեսուչ Արմեն Ավագյանը և պետական տեսուչ Կարեն Էրոյանցը ստուգման ընթացքում պարտավոր են եղել արձանագրել բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերը և իրենց իրավասության սահմաններում դրանց համապատասխան ընթացք տալ, սակայն Ա. Ավագյանը և Վ. Աբրահամյանը անտառտնտեսությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերված ապօրինի հատված ծառերի քանակը և պետությանը պատճառված վնասը նվազեցնելու համար խմբով՝ նախնական համաձայնությամբ, անտառտնտեսության 3 անտառապետերից ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, երբ ստուգման նախնական արդյունքները հայտնի են դարձել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ավետիք Ադամյանին, վերջինս, մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով ստուգող խմբի ղեկավար Վ. Աբրահամյանի հետ, նրա միջոցով ներգործել է ստուգող խմբի անդամների վրա` վերջիններիս դրդելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտում մտցնել կեղծ տեղեկություններ:

Արդյունքում Վ. Աբրահամյանը և Ա. Ավագյանը, տեսչության պետի տեղակալ Վարդան Ասատրյանի գիտությամբ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, անտառտնտեսության տնօրեն Ա. Ադամյանի դրդմամբ անհիմն նվազեցրել են ապօրինի հատված ծառերի իրական ծավալներն ու պատճառված վնասի չափը: Մասնավորապես, Ա. Ավագյանն ու Վ. Աբրահամյանը ոչնչացրել են անտառտնտեսության 34 պահաբաժիններում արձանագրված հաշվեգնահատման ցուցակներից 20-ը, իսկ մնացած 14-ի հաշվարկներում կատարել անհիմն նվազեցումներ: Այնուհետև, դրանց հիման վրա Ա. Ավագյանը, Վ. Աբրահամյանը և Կ. Էրոյանցը կազմել են ստուգման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտ, որում ապօրինի հատված ծառերի թվաքանակը նվազեցրել են, իսկ բնությանը պատճառված շուրջ 7.100.000 ՀՀ դրամ վնասի փոխարեն արձանագրել են 2.198.250 ՀՀ դրամի վնաս:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, անտառապետեր Վարդան Թարխանյանը, Ալբերտ Հովհաննիսյանը, Հրաչիկ Ավագյանը և անտառապահ Անդրանիկ Եսայանը ծառայության նկատմամբ դրսևորած անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել հիշյալ անտառտնտեսությունում 2016-2017թթ-ի ընթացքում ապօրինի ծառահատումների դեպքերը ժամանակին արձանագրելու և այդ դեպքերին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու իրենց պարտականությունները, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով` 239.168.000 ՀՀ դրամ վնաս/ապօրինի հատված ծառերի քանակը՝ 2542/:

Բացի այդ, պարզվել է նաև, որ «Արծվաբերդի» անտառտնտեսության «Նորաշենի» անտառպետության անտառապահ Ա. Եսայանն իր հսկողության տակ գտնվող անտառային տարածքի պահաբաժնից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը և փայտանյութը անտառից ապօրինաբար դուրս բերելու թողտվության համար 2017 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում ինչպես առանձին, այնպես նույն անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանի հետ նախնական համաձայնությամբ, Գեղարքունիքի մարզի բնակիչներից պարբերաբար կաշառք է ստացել:

Այսպիսով, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձանց կատարած հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ` ավելի քան 244.000.000 ՀՀ դրամի վնաս: 

Քրեական գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել.

Արմեն Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ),

Կարեն Էրոյանցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Ավետիք Ադամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Ալբերտ Հովհաննիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Հրաչիկ Ավագյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,

Վարդան Թարխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով,

Անդրանիկ Եսայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
26 Մայ
Հայաստանը և Վրաստանը ի զորու են նոր մակարդակի բարձրացնել փոխշահավետ համագործակցությունը. նախագահները հանդիպել են Թբիլիսոիում Կյանքը երկարացնելու նոր միջոց է հայտնաբերվել Շվեդիայում առանց պաշտոնական համաձայնության սեքսը բռնություն են ճանաչել Ոչ մի օր, ոչ մի ժամ, ոչ մի վայրկյան չի կարելի դադարել սովորել. Վարչապետի կոչը շրջանավարտներին՝ կառավարական «դաչայում» (տեսանյութ)Անկարայի արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորությանը Պրն. Վարչապետ, տպավորությունն այնպիսին է, որ Դուք չեք ուզում տեսնել` ինչպես է իրականում ապրում ժողովուրդը. Հրաչ Մուրադյան Կիևում հարձակվել են «Լիվերպուլ»-ի երկրպագուների վրա (տեսանյութ, լուսանկարներ)ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել է, թե որ ճանապարհներն են փակ լինելու Առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ Առաջին հանրապետությանը նվիրված ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ Փրկարարները բնակարանում հայտնաբերել են ԻԻՀ քաղաքացու դին Այնպես ենք անում, որ 10 տարի հետո էլ երկրորդ էներգաբլոկը տեխնիկապես պատրաստ լինի. ՀԱԷԿ գլխավոր տնօրեն ԱԱԾ-ն ձերբակալել է «Նորֆոլկ Քոնսալթինգ»-ի տնօրենին. ՊԵԿ նախագահի երկու նախկին տեղակալների հարցաքննելու են. սկանդալային բացահայտումներ (տեսանյութ) Վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա չի տեղափոխվել տուգանային հրապակ Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը (տեսանյութ)Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամները հունիսին այցելելու են Երևան ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով բաժինների նոր ոստիկանապետեր են նշանակվելՀայաստանի դեսպանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի հետ Միջոցներ են ձեռնարկվում՝ Էրեբունի վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ (տեսանյութեր, լուսանկարներ) ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվել է մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը Նիկոլայ Ծատուրյանը ՀՀ վարչապետին է ներկայացրել թատրոնի հետ կապված իր մտահոգությունները Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանամերձ գյուղերի շրջանավարտները կառավարական առանձնատանը կնշեն «Վերջին զանգը» (լուսանկարներ) Էներգետիկայի նախարարը բացահայտել է իրանական գազի գինը սահմանին Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել. Արմեն Աշոտյան «Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» պատվիրակությունը հանդիպեց ՀՖՖ ղեկավարության հետՍարի Թաղի 18-րդ փողոցում 27-ամյա երիտասարդը սպանել է 64-ամյա «Կուճիին» Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության «վեկտորն ու դինամիկան» պահապանվում են. ՌԴ ԱԳՆ Արցախի ՄԻՊ համակազմակերպմամբ Շուշիում գումարվել է Ամերիկայի հայ իրավաբանների միության համաժողովը Մայիսի 28-ին Ֆրանսիայի արտգործնախարարն այցելելու է Հայաստան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական տվեց Ինչ ուտեստներ է նախընտրում Ռոնալդուն (լուսանկարներ)Վարույթ է ընդունվել ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների պաշտոնեական անփութության փաստերով հարուցված քրգործըՀայաստանի հավաքականի ուրախ մարզումները (տեսանյութ)70-ամյա Առնոլդ Շվարցենեգերը՝ Լոս Անջելեսում հեծանիվ վարելիս (լուսանկարներ, տեսանյութ) Սամվել Բաբայանն ազատ չի արձակվում. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը հերքում է լուրըՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունըՔիմ Քարդաշյանը հանուն ամուսնու փոխել է արտաքինը (լուսանկար) Ինչ խնդիր ունի Փաշինյանը պաշտպանության ոլորտում«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազություն
Ամենադիտված