00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ)

Նվեր Հովհաննիսյանը դարձավ սադրանքի զոհ. Մանվել Գրիգորյան

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում ապրիլի 23-ին մի խումբ սադրիչների նախաձեռնած պետականամերժ, հանցագործ արարքներին զոհ դարձած երկրապահ, զինվոր ազատամարտիկ Նվեր Հովհաննիսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:

Նվեր Հովհաննիսյանը բացառիկ հայրենասեր անձնավորություն էր, որ ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքի ազատագրության համար պայքարին եւ զոհվեց ծառայողական պարտականություններն իրականացնելիս, երբ փորձում էր սաստել արբած խուժանին եւ պաշտպանում էր պետական գույքը: Չափազանցություն չի լինի, եթե նշենք, որ Նվերը նահատակվեց հանուն հայրենիքի: Թերեւս արժե Նվերի որոշակի կենսագրական տվյալներ հիշատակել:

Նա 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից եւ ձեռքից ու զորացրվել, առաջին կարգի հաշմանդամ էր: Հաշմանդամ վիճակում էլ նա 2016-ին առաջին օրից մինչեւ վերջին օրը մասնակցեց ապրիլյան պատերազմին: 1999-2005թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքային ավագանու անդամ: 2008թ.-ից աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանում որպես քաղաքապետի օգնական, Մշակույթի պալատի տնօրեն: Նա համակարգում էր քաղաքապետին կից ուսանողական խորհրդի աշխատանքները: 2009թ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն էր: Պարգեւատրվել է «Մարտական գործողությունների մասնակից», «Մարտական ծառայության» մեդալներով, ԵԿՄ հուշամեդալով, ՀՀ ՊՆ «Ծովակալ Իսակով» եւ «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալներով: Ուներ երկու դուստր, երկուսն էլ ուսանող են:

Նվեր Հովհաննիսյանի թանկագին հարազատներ, բարեկամներ, ընկերներ, մտերիմներ, ընդունեք երկրապահական եռասերունդ ընտանիքի ցավակցությունները, վստահ եղեք, որ նա հավերժ կապրի սերունդների հիշողություններում, նա, իր ապրած կյանքը օրինակ պետք է դառնան պատանի, երիտասարդ երկրապահների համար, հենց նման քաջերի օրինակով ենք մենք կազմակերպում հայրենասիրական դասընթացները:

Հավերժ փառք քեզ եւ ննջիր խաղաղությամբ, թանկագին իմ մարտական ընկեր:

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ, ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

դիտվել է 8554 անգամ
Լրահոս
25 Մայ
«Ես՝ օրինապահ դեբիլս, ումի՞ց ուզեմ իմ գումարները»․ Էրիկ ԱնթառանյանԱրտակ Թովմասյանը Պլեխանովի անվան համալսարանում կրիպտոարժույթների մասին դասախոսություն կարդաց (տեսանյութ, լուսանկարներ)Ալեն Սիմոնյանը հետ է վերցրել պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ փաստաթուղթըՍամվել Բաբայանը ազատ է արձակվում ԱԱԾ մեկուսարանից՝ ՈւՂԻՂՍամվել Առաքելյան, հեռացի՛ր, Արտակ Ցուցուլյան՝ արի՛Երեխաները վերարտադրել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի թագավորական պսակադրությունը (լուսանկարներ, տեսանյութ) Ագրամունտը հեռանում է քաղաքականությունիցՊրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան` «Վերջին զանգ» (տեսանյութ) ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել առողջապահական ոլորտի բարեփոխումներին Ջաղինյանի գործը հասավ դատախազությունԵրեք ընկեր պատահաբար տեսագրել են, թե ինչպես են իրենք ջրասույզ լինում (տեսանյութ) ՈւՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է մշակույթի գործիչներին հուզող հարցերին Աշոտ Ղահրամանյանը հրաժարականի դիմում է գրել «Ռեալ»-ի ֆուտբոլիստները ժամանել են Կիև (տեսանյութ)Մամեդյարովի համար Փաշինյանի թեզը ծիծաղելի էԿան խնդիրներ, որոնք պետք է լուծենք առանց չմտածված քայլերի․ վարչապետ (տեսանյութ)Ռոնալդինյոն կամուսնանա միանգամից 2 կնոջ հետ (լուսանկարներ)Samsung-ին պարտավորեցրել են 539 մլն դոլար վճարել Apple-ին (տեսանյութ) Ընկերոջ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ, թողել այդտեղ ու հեռացել Գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ հրապարակումներըՓաշինյանի հետ հարաբերություններին երբևիցե սուր չեն եղել, ԲաբլոյանՄեկնարկում է «Ռոլան Գարոս»-ի մրցաշարըԱտոմակայանը կփակվիՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին«Թե բա քեզ պե՞տք էր». Արթուր Աղաբեկյան Արմեն Սարգսյանը մեկնում է ՎրաստանԵրևանի ավագանիում Ալեն Սիմոնյանին կփոխարինի Նարա Հովհաննիսյանը Ավելի շուտ Դանուբը կփոխի իր հունը, քան պանթուրքիզմը կհասնի իր նպատակին. ՇարմազանովԵկել է ցտեսություն ասելու ժամանակըԲաղդասարյանը՝ ԱԱԾ-ի սկանդալային քայլերի մասինԲոլորիս հույսն է՝ Արցախի կարգավորումը լինի շատ շուտով. ԱԳ նախարարԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանինՄարուքյանի համար խմբակցության ղեկավարի հարցը շատ փոքր հարց էԱրտահերթ ընտրություններ. երբ և ինչպեսԵվս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության և տրանսպորտի ոլորտների համարՆիկոլ Փաշինյանի նախազգուշացումը. ո՞վ է կանգնած սադրանքների հետևումՄարուքյանը՝ խաղից դուրս վիճակումՎալերիյ Օսիպյանը հորդորել է շրջանավարտներին կարգապահություն դրսևորել 2018-ը պատմական տարի է լինելու. Նախագահ ՈւՂԻՂ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըԱրագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանըՄենք շարժվում ենք դեպի ազատ և երջանիկ Հայաստան, և կարևոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Ադրբեջանում թղթադրամ է թողարկվել նախկին նախագահ Հեյդար Ալիևի դիմանկարովԸմբիշ Սահակ Հովհաննիսյանը պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել Զեյնալյանը Իտալիայի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերԱստղագուշակ՝ մայիսի 25-ի համարԳյուղապետերը Սերժ Սարգսյանի լուսանկարները փոխարինում են Սեյրան Սարոյանի լուսանկարներով. «ՉԻ»Ավտովթար Երևանում. Վերջին զանգին մասնակցող 17 և 18-ամյա տղաները տեղափոխվել են հիվանդանոցՕսիպյանը խստացրել է. ոստիկաններն այլևս չեն կարողանում տաքսի վարել. «Ժողովուրդ»
Ամենադիտված