Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀԿ-ական պատգամավոր փեսան հանդես է եկել հայտարարությամբ
ՀայաստանԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ով ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
Սիրելի իմ հայրենակիցներ,իմ եղբայրներ և քույրեր: Դիմում եմ Ձեզ խնդրանքով և նաև հորդորում այս օրերին լինել առավել քան իմաստուն: Եղեք զգոն, աչալուրջ և շարունակեք հավատարիմ մնալ Ձեր որդեգրած սկզբունքներին: Դեպքերի նման զարգացմամբ և հաջորդականությամբ այս շարժումը, այո, դարձավ աննախադեպ:Այն իսկապես նորագույն համաշխարհային պատմության մեջ բացառիկ է, և պատահական չէ, որ այն արդեն նույնացնում են քաղաքակիրթ երկրներում երբևէ տեղի ունեցած նմանատիպ ընդվզումներին, իսկ այժմ էլ հավակնում է իր ձևով դառնալ օրինակելի և դասագրքային: Նաև վստահ եմ գիտակցում եք, որ այս էմոցիոնալ իրավիճակին դեռ հաջորդելու է սթափ և ռացիոնալ գործելու ժամանակը: Պետք է ընդունենք, որ անցնում ենք իրավիճակի էմոցիոնալ փուլով, և հանգուցալուծման համար դեռ պետք է որոշակի ժամանակ և համաժողովրդական իմաստություն: Ամեն ինչ պետք է անել խաղաղ և անարյուն, ինչպես առաջին օրվանից հայտարարվում էր կազմակերպիչների կողմից,և որին էլ հաջորդեց վարչապետի որոշումը: Ուստի ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ, խնդրում եմ լինենք խոհեմ, զերծ մնանք ցանկացած տեսակի սադրանքներից, և այս իրավիճակի վերջնական հանգուցալուծումը ծառայեցնենք հանուն մեր երկրի և մեր ժողովրդի շահերի:
Այս թեմայով
Ոսկեպարի և Կիրանցի ներկայացուցիչները պարբերաբար կհանդիպեն Սահմանազատման հարցերով հանձնաժողովի անդամների հետ․ Փաշինյան
Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)
Ինչ է Փաշինյանն ասել տավուշցիներին․ նոր մանրամասներ․ 24News (տեսանյութ)
Մեր քաղաքականությունն է` թույլ չտալ պատերազմի սկսում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Ինչպես են քաղաքացիները ճանապարհել Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)
«Ո՞նց ենք իրենց զորքն անցնելու, գնալու, մեր հողերը մշակենք»․ տավուշցիները՝ Փաշինյանի հանդիպումից հետո․ «Ազատություն»
Թավշյա հեղափոխությունից խաբվածները. ինչպես Փաշինյանն ու թիմակիցները մոլորեցրին էկոակտիվիստներին
Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել Տավուշում տեղի ունեցած հանդիպումից․ «Ազատություն» (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
Հանրահավաք՝ մարտի 20-ին․ եթե մտահոգ եք հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով, ապա համեցե՛ք