Դարձ ի շրջանս յուր. Արմեն Գևորգյանը պաշտոն ստացավ
ՀայաստանՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը վերանշանակվել է նույն` նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը.
Ուժը կորցրած ճանաչել Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի «Արմեն Գևորգյանին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» ՆՀ-265-Ա հրամանագրի 2-րդ կետը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել էր փոխվարչապետ:
Այնուհետև՝ ապրիլի 18-ին, նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Արմեն Գևորգյանին ազատելու մասին:
Սակայն Սերժ Սարգսյանի հարաժարականից հետո գործող նախագահը նրան հետ վերադարձրեց նախագահական: