Ցուցադրվել է ճոխ էլեկտրաքրոսովեր՝ Mercedes-Maybach
ԼուսանկարներDaimler AG ընկերությունը ներկայացրել է Vision Mercedes-Maybach Ultimate Luxury էլեկտրաքրոսովերը: Այն ունի ինքնատիպ դիզայներական լուծում և պատկանում է պրեմիում-մեքենաների դասին: Այս մասին գրում է Gagadget-ը:
Հրատարակչության տվյալներով՝ նորույթն ունի երկու զույգ էլեկտրաշարժիչ, որոնց հզորությունը 550 կՎտ է: Դա համապատասխանում է 750 ձիաուժի: