Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցությունների
ՀայաստանՀանրապետության հրապարակում շարունակվող հանրագժհավաքի ժամանակ ելույթ ունենալով, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք կուլիսային ոչ մի պայմանավորվածության չեն գնալու:
Փաշինյանը նշեց, որ վաղը՝ ժամը 12։00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում է բանակցության․
«Հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային երկրորդ փուլը։ Բայց մենք ունենք պայման․ ինչպես որ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունը, այնպես էլ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը պետք է ծայրից ծայր լինի լրագրողների ներկայությամբ։ Մենք հանրապետականների հետ փակ դռների հետևում չենք բանակցելու»։
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ շուտով: