Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա վարչապետ, այլ տարբերակը՝ պետական դավաճանություն է. Արարատ Միրզոյան
Армения«Ես արդեն ասել եմ, որ ելույթների մասով մի քիչ համը հանել ենք, դրա համար այսօր կարճ կխոսեմ: Էս ի՞նչ է եղել, ասում են լիքը գազանիկներ կան, որ ակտիվացել են, հո մենք ձեր ձեռքը կրակը չե՞նք ընկել, լիքը գործ ունենք անելու, հո ձեզ հերթով չե՞նք մերժելու», Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Արարատ Միրզոյանը: Վերջին նաև հավելել է. «Երեւի դուք էլ եք տեսնում, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական առեւտուր. մեկը հանդիպում է մյուսին, գնում են, գալիս են, մեզանից են պաշտոն ուզում, իրար մեջ են բաժանում: Մեզ հետ պետք չէ սակարկել, մենք հստակ հասկանում ենք, դուք էլ վստահ եղել, որ մենք չենք ուզում իշխանության գալ, պաշտոններ բաժանել, այլ ուղղակի ուզում ենք փոխել համակարգը: Մի գրամ չկասկածեք, մենք չենք հաղթել դեւին, որ հետո ընկրկենք, մենք ձեր ծառան ենք ու մնալու ենք էդպիսին: Եվ մի կարճ ուղերձ՝ ՀՀԿ-ին ու մյուս կուսակցություններին: Հանրապետականները, որպես կուսակցություն կամ ամբողջություն, լսեք ուշադիր, դուք ունեք 1 արժանապատիվ ելք, դուք պետք է քվեարկեք Նիկոլ Փաշինյանի օգտին, որեւէ այլ գործարք կլինի ձեր խայտառակությունը, որեւէ այլ բան, որը կլինի մայիսի 1-ին՝ Ազգային ժողովում, կլինի խայտառակություն, ՀՀ ժողովուրդը դա չի ընդունելու, սա հստակ է, ես ուզում եմ բոլորը հստակ հասկանան՝ բացի Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելուց, այլ քայլ կհարվածի ՀՀ պետականությանը ու կլինի պետական դավաճանություն: ՀՀ ամբողջությունը կարելի է պահպանել միայն 1 ձեւով՝ Ն. Փաշինյանը պետք է դառնա վարչապետ», - եզրափակել է Միրզոյանը: