Ինչպես խուսափել գլխացավից՝ կարմիր գինի օգտագործելուց հետո
ԱյլՉնայած որ Նոր տարվա ավանդական ըմպելիքը շամպայնն է, հարյուր հազարավոր մարդիկ տոնական սեղանին լավ գինի են դնում։ Եվ որքան էլ որ գինին որակյալ լինի, հաճախ այն գլխացավ է առաջացնում, նույնիսկ եթե շատ քիչ ենք խմել։
Բժիշկները հետազոտություն են անցկացրել և պարզել են, թե ինչու է կարմիր գինին գլխացավ առաջացնում և ինչպես է պետք դրանից խուսափել։
Ինչպես պարզվում է, կոնսերվանտները այստեղ բացարձակ կապ չունեն։ Կարմիր գինի օգտագործելուց հետո գլուխը սկսում է ցավել գինու մեջ պարունակվող տանինից, հիստամինից և շաքարից։ Տանինը նյութ է, որն առաջ է գալիս բնական ճանապարհով՝ խաղողի մեջ. նրա պտուղներում, կորիզում և կճեպի մեջ։
Տանինն ու շաքարը կարող են բերանի մեջ չորություն առաջացնել։ Շաքարի հավելումով ալկոհոլ օգտագործելուց հետո օրգանիզմին շատ ջուր է անհրաժեշտ լինում։ Եթե օրգանիզմը բավարար քանակությամբ ջուր չի ստանում, գլխացավ է առաջ գալիս։ Գլխացավից խուսափելու համար գինի խմելու ընթացքում շատ կարևոր է հատկապես մաքուր ջրի օգտագործումը։ Որքան գինու մեջ քիչ է շաքարի պարունակությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ գլխացավը ձեզ չի տանջի։ Այդ պատճառով ավելի լավ է գինու անապակ տեսակներն ընտրել։