ԵՄ պատվիրակությունն ու անդամ երկրները կարևորել են ՀՀ-ում երկխոսությունը Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ
ՔաղաքականՀայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարությունը են տարածել երկրում քաղաքական իրավիճակի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրին ԵՄ գրասենյակից, հայտարարության մեջ ասվում է.
«Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին:
Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը`
Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»: