Մեսսին՝ ռեկորդակիր
ՍպորտԻսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց «Դեպորտիվո»-ին և վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Հանդիպմանը գոլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին; Դա ֆուտբոլիստի 30-րդ գոլն էր:
Արգենտինացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով նվազագույնը 30 գոլ է խփում Պրիմերայի 7 մրցաշրջանների ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Squawka-ն:
Մինչ այս նման արդյունք ֆուտբոլիստը գրանցել է 2009/10 (34), 2010/11 (31), 2011/12 (50), 2012/13 (46), 2014/15 (43) և 2016/17 (37) մրցաշրջաններում: