Կիրկորովի նոր տեսահոլովակը ռեկորդներ է սահմանում. 10 մլն դիտում՝ 3 օրում
ՏեսանյութերՖիլիպ Կիրկորովի «Цвет настроения - синий» նոր հիթը, ավելի ճիշտ՝ դրա տեսահոլովակն, արդեն երրորդ օրն է, ինչ շարունակում է վարկանիշների առաջատար մնալ ոչ միայն Ռուսաստանում, այլև նախկին Խորհրդային միության որոշ երկրներում: Իսրայելում այն նույնպես առաջին տասնյակում է։
Ֆիլիպ Կիրկորովն օրերս ներկայացրել էր այդ երգի տեսահոլովակը, որն այս պահի դրությամբ արդեն 10 մլն դիտում ունի։
Նշենք, որ հոլովակի ռեժիսորը Իվան Ուրգանտն է:
Տեսահոլովակում նկարահանվել են Գրիգորի Լեպսը, Տիմատին, Օլգա Բուզովան, Նիկոլայ Բասկովը, ռեփեր Գնոյնին, իսկ Կիրկորովը հանդես է եկել ռեփեր The Face-ի դերում: