Արթուր Շահինյանը լքեց պայքարը
ՍպորտԿասպիյսկ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
87 կգ քաշային Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել, քանի որ 1/8 եզրափակչում իրեն հաղթած մարզիկը հասել է եզրափակիչ:
Սփոփիչ առաջին գոտեմարտում հայ մարզիկը հաղթել է 7:0 հաշվով:
Երկրորդ սփոփիչ գոտեմարտում Շիրինյանը պարտվեց Գերմանիայի ներկայացուցչից և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարի հնարավորությունից:
Լուսանկարը` Wrestling - Armenia-ի: