Հրապարակում ու տներում մարդիկ այս անգամ ավելի վճռական դարձան ...
ՀայաստանՔանի որ ասենք կենտրոնական բանկի մոտ կանգնածները չէին կարողանում լսել հրապարակում տեղադրված դինամիկների ձայնը, վարորդները իրենց մեքենաները մոտեցերլ ու ռադիոներն էին քոքել: Մարդիկ Անգլիական այգուց առաջ չէին կարողանում գնալ ու նորից խմբվում էին մեքենաների մոտ, որպեսզի ռադիոն լսեն: Սախարովի հրապարակում ասեղ գցելու տեղ չկա ու այստեղ նույնպես ռադիոներով էին տեղեկանում... Ցանկացած սրճարանում հեռուստացույցերի դեմ էին գամված մարդիկ ... Մարդիկ չէին կարողանում հրապարակին մոտենալ անգամ Վերնիսաժի կողմից ու այստեղ նույնպես ռադիոներով էին հետևում... Բոլորն եկել էին, որ իրենց աչքով տեսնեին ու իրենց սերունդներին պատմելու բան իմանին... Իսկ երբ քվեարկությունն ավարտվեց, մարդկանց մոտ մի պահ կարծես թե լռության պահ եղավ , իսկ հետո սկսեցին բարձր , շատ բարձր ծափահարել, ու գոռալ՝ հաղթանակ... Ափսոսում եմ, որ մարդկանց թույլ չտրվեց այսօր, որ մարդիկ վաղը արթնանային նոր Հայաստանում, նոր որակով ու նոր կարգ ու կանոնով... Հրապարակում ու տներում մարդիկ այս անգամ ավելի վճռական դարձան ...