Ցուցարարները կողպել են 137 դպրոցի դարպասը՝ ներսում թողնելով անձնակազմին (լուսանկարներ)
ПолитическиеԻնչպես քաղաքի գրեթե բոլոր հատվածներում, այնպես էլ Շենգավիթում դասադուլներ են կազմակերպվել:
Թիվ 137 դպրոցի աշակերտներն ու ծնողները դասադուլ են հայտարարել և փակել դիմացի ճանապարհը: Դասադուլի կազմակերպիչները նաև հավելյալ կողպեքով փակել են դպրոցի դարպասը՝ ներսում թողնելով դպրոցի անձնակազմին: