Մարդու տղեն եկավ, հաղթեց, ու այլևս ուզենք, թե չուզենք՝ պիտի ընդունենք էդ փաստը. Սարգիս Գրիգորյան (տեսանյութ)
ԲլոգոսֆերաԴերասան Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Դերասանն անդրադառնում է ժողովրդի հաղթանակին, պատգամավորներին՝ ովքեր փորձում են փչացնել ժողովրդի ուրախությունը:
Տեսանյութում Սարգիս Գրիգորյանն ասում է. «Երբ ազգը միասնական ա էղել, ապա էդ ուրախության ժամանակ միշտ եղել է մեկն, ով հավեսով հարամել է: Ու գնաց... Մի քանի տասնամյակ էլի տխուր, դարդլամիշ շարունակում ենք մաքառել: Զարմանում եմ՝ էդ ո՞նց ա լինում, որ ազգին սպառնացող վտանգի ժամանակ մի մարդու պես թև-թիկունք ենք լինում, իսկ ուրախության ժամանակ մենք մեր ձեռքով փչացնում ենք էդ ուրախությունը:
Ազնվությամբ եմ ասում, 2018թ-ի ապրիլի 23-ին ես էնպես էի ուրախացել, ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ, էն էլ տղա: Բա լավ, էս չի՞ մեր ուզածը, բա լավ սրանից ավել միաբան էլ ե՞րբ ենք լինելու, ե՞րբ:
Մարդու տղեն եկավ հաղթեց, ու այլևս ուզենք, թե չուզենք՝ պիտի ընդունենք էդ փաստը: Մի՛ կոտրեք, խնդրում եմ, էն երիտասարդ ժպիտները, էն հրճվանքն ու երջանկությունը, որը էս սուրբ ազգին վերջապես դարձրեց մի բռունցք:
Խնդրում եմ, պետք է՝ էլի կխնդրեմ, ես չեմ ամաչում»: