Շրջափակել են պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը
ՔաղաքականԱրարատի մարզի Դեղձուտ համայնքի բնակիչները hայտարարել են դասադուլ և գործադուլ և շրջափակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանի տունը։
Ցուցարարները պահանջում են Ալիկ Սարգսյանից՝ միանալ համաժողովրդական շարժմանն, ինչպես նաև բացատրություն տալ, թե ինչու չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին:
Բնակիչներին Ալիկ Սարգսյանի տան մոտակայքում դիմավորեեցին պատգամավորների կողմնակիցները, ովքեր փորձում էին թույլ չտալ ցուցարարներին` մոտենալ Սարգսյանի տանը:
Ցուցարարներրին կասեցնել, սակայն, չհաջողվեց,։
Նշենք, որ նրանք հայտարարում են, որ նստացույց կանեն այնքան ժամանակ, մինչև պատգամավրը միանա իրենց։