Արեգունի գյուղի մոտ անտառածածկ տարածքի հրդեհը մեկուսացվել է
ՀայաստանՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի 4 մարտական հաշվարկները և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մայիսի 3-ի ժամը 18:47-ին մեկուսացրել են Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ անտառածածկ տարածքի հրդեհը։
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքի! ց։
Մայիսի 3-ին, ժամը 16:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մոտ այրվում է անտառածածկ տարածք:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: