Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան 

Ադրբեջանագետն արցախա-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակի մասին լուրերը սուտ չի համարում

Հասարակություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ գծում տիրող լարվածությունն ու զինտեխնիկայի տեղաշարժը ցույց տվող կադրերի հրապարակումը իշխանությունների կողմից երկրում տիրող իրավիճակից շեղելու փորձեր չեն եղել։  

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը և հավելեց, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործողությունները խոսում են ժողովրդավարության հաստատման, քաղհասարակության ձևավորման մասին։

«Այդ փաստը չի կարող իր ազդեցությունը չունենալ ԼՂ հակամարտության, ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա և ադրբեջանական հասարակությունը չի կարող անտարբեր լինել այդ գործընթացի հանդեպ։ Կարծում եմ, որքան մեր երկրում ժողովրդավարություն ձևավորվի և պետական հաստատությունները հիմնվեն ժողովրդավարական հիմունքների վրա՝ այդքան մեր դիրքերը կամրապնդվեն արցախյան հակամարտության բանակցություններում, և միջազգային հանրության համակրանքը մեր հանդեպ ավելի կբարձրանա։ Ժողովրդավար երկրի կառավարությունը գիտի, որ իր թիկունքում ունի ժողովուրդ, իսկ ավտորիտար համակարգում՝ վախերն ավելի մեծ են, եթե գալիս է պահ, որտեղ պետք է պատմական որոշում կայացվի։ Այդ պարագայում հնարավոր է լինի իշխանափոխություն, և վենդետա՝ սեփական ժողովրդի կողմից։ Ժողովրդավարական զարգացումները և իշխանության անցնցում փոխանցումը, ինչը պետք է հանգեցնի սոցիալ-տնտեսական վիճակի կարգավորման, ազգային անվտանգության ամրապնդման, դրական կազդի արցախյան հակամարտության վրա»,- նշեց Մովսիսյանը։

Անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը սուտ լուրեր է տարածում սահմանագծին լարված իրավիճակի վերաբերյալ, նա նշեց՝ անձինք, ովքեր պնդում են, որ այդ ամենը իշխանություններն են հորինել, որպեսզի շեղեն մարդկանց ուշադրությունը երկրում տիրող իրավիճակից, անգրագիտություն են դրսևորում։ Ադրբեջանագետի խոսքով՝ երբևէ չի եղել այնպիսի դեպք, որ ԱՀ ՊԲ-ն մոլորեցնելու փորձեր արած լինի հանրության նկատմամբ և սուտ տեղեկություններ տարածի սահմանագծի լարված վիճակի վերաբերյալ։

«Մարդիկ ուղղակի չեն տիրապետում, թե ինչ է կատարվում սահմանին։ Չի կարելի կանգնել Երևանի կենտրոնական հրապարակում և ասել, որ սահմանագծում ամեն ինչ հանգիստ է։ Մեր բանակին և իշխանությանը չվստահելու դեպքում, հատկապես Արցախի հարցում, մենք լուրջ կորուստներ կարող ենք ունենալ։ Ադրբեջանցիներն, իհարկե, ամեն ձևով հաշվարկել են այս ամենը և, եթե դիտարկենք, իրենց ՊՆ հայտարարությունը՝ հենց այդ ուղիով էլ տանում են, որ սա հայերի հերթական սադրանքն է։ ԱՀ ՊԲ-ն շատ հստակ ներկայացրեց կադրերը, որ այնտեղ ոչ միայն զինվորական մեքենաների տեղաշարժ է, այլև տանկերի։ Դրանց տեղաշարժը նշանակում է, որ հակառակորդը ինչ-որ գործողություններ է պատրաստվում կատարել»,- նշեց ադրբեջանագետը։

Նրա կարծիքով, եթե ամեն ինչ ընթանար 2008 թվականի սցենարով, ապա Արցախում այսօր լրիվ այլ իրավիճակ կլիներ։

«Եթե Հայաստանում ավելի լարվեր իրավիճակը և գնար դեպի քաղաքացիական պատերազմ, ապա հնարավոր է, որ լուրջ դիվերսիոն գործողություններ լինեին կամ ավելի սաստիկ, քան ապրիլյան պատերազմը»,- նկատեց Աշոտ Մովսիսյանը։

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ Ադրբեջանի պարագայում երբեք պետք չի բացառել, որ այն կարող է ռազմական գործողություններ իրականացնել սահմանագծին։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ)
Ամենադիտված