7․15 մլրդ դոլար․ Starbucks-ի-ի սուրճը վաճառելու իրավունք է ձեռք բերել Nestle-ն (տեսանյութ)
ՏեսանյութերNestle-ն 7․15 մլրդ դոլար է վճարել Starbucks-ին և համաձայնագիր է կնքել, որի համաձայն՝ ընկերությունը կարող է Starbucks-ի արտադրանքը վաճառել սրճարանների ցանցից դուրս, աշխարհի տարբեր երկրներում։
Nestle-ի գործադիր տնօրեն Մարկ Շնայդերի կարծիքով՝ պոտենցիալ սպառողների թիվը կավելանա Starbucks-ի, Nescafe-ի և Nespresso-ի արտադրանքի վաճառքի շնորհիվ։ Starbucks-ի գործադիր տնօրեն Քևին Ջոնսոնը հույս ունի, որ այդ համաձայնագիրն աշխարհում միլիոնավոր մարդկանց թույլ կտա փորձել Starbucks-ի սուրճը։