Սամվել Ալեքսանյանը նյարդային է, բայց չի փոշմանել. ձայնը կտա Փաշինյանին
Քաղաքական«Հայաստանի Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապող Սամվել Ալեքսանյանը Մելիք Ադամյան փողոցում հանդիպեց լրագողներին ու թեև չէր ցանկանում խոսել ու նյարդային էր, այնուամենայնիվ, լրագողներին հաջողվեց նրանից ճշտե՝լ արդյոք չի՞ փոշմանել և վաղը՝ մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, իր քվեն տալու է Նիկոլ Փաշինյանին:
«Քանի՞ անգամ ասեմ: Ես ինչ ասում եմ, իմ ասածը ուժի մեջ»,-ասաց Ալեքսանյանը՝ շտապելով նիստի:
Նշենք, որ այսօր օրվա երկրորդ կեսին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հրավիրել է նիստ, որի ընթացքում հավանաբար քննարկվելու է վաղվա ընտրության հարցը և որոշվելու է ՀՀԿ-ական պատգամավորների դերակատարությունը