Հայաստանում նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունն ամենաբարձր է եղել վերջին 18 տարում
ЭкономикаՀայաստանից ապրանքների արտահանման աճը 2017 թվականին կազմել է 25․2 տոկոս, ինչը վերջին 6 տարվա ամենաբարձր ցուցանիշն է: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն ամփոփել է նախորդ տարվա գործունեության արդյունքները: 2016-ին արտահանման աճը կազմել է 20.6 տոկոս, 2015-ին՝ այս ցուցանիշը բացասական է, համեմատաբար բարձր աճ արձանագրվել է 2013-ին՝ 7.1 տոկոս։
2017-ին ապրանքների և ծառայությունների արտահանման աճն էլ կազմել է 19.7 տոկոս: Նախորդ տարի արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է վերջին 18 տարվա ամենաբարձր մակարդակին՝ 38.1 տոկոս: Արդյունքում, գրանցվել է աննախադեպ աճ՝ 5 տոկոսային կետով՝ 2016-ի 33.1 տոկոսի համեմատ: Արտահանում/ՀՆԱ ցուցանիշը վերջին 18 տարում ամենացածրը եղել է 2008-ին՝ 15 տոկոս:
2017 թվականին Հայաստանի արտահանումը կազմել է 2 միլիարդ 242.9 մլն ԱՄՆ դոլար՝ առաջին անգամ գերազանցելով 2 միլիարդի շեմը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 451.1 մլն ԱՄՆ դոլարով:
Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ: