ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին. տուժածներ չկան
Emergency CaseՄայիսի 7-ին, ժամը 18:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գետափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-75 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին բախվել են «Mitsubishi» մակնիշի (վարորդը՝ Գ. Խ., 1985 թ.) և «Toyota» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ., 1992 թ.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: