Հիմա կկարողանամ տրիբունայից բղավել «Արսենալ»-ի նոր գլխավոր մարզչի վրա. Վենգեր
ՍպորտԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կատակել է՝ ասելով, թե ակումբի մարզչի պաշտոնից հեռանալուց հետո կկարողանա տրիբունայից բղավել մարզչի վրա:
«Ես սիրով կրկին կնստեմ North Bank տրիբունայում: Գլխավոր դրական կողմը նրանում է, որ այդտեղից ես կկարողանամ բղավել նոր գլխավոր մարզչի վրա:
Ես միշտ ձգտել եմ գեղեցիկ հաղթել: Երբ դու մեծագույն ակումբում ես՝ քո վրա մեծ պատասխանատվություն կա` երկրպագուներին նվիրել յուրահատուկ էմոցիաներ»,-Վենգերի խոսքը մեջբերում է The Independent-ը:
Վենգերը լոնդոնյան թիմը գլխավորում է 1996թ.-ից: