00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներից

Առերևույթ հնարավոր հանցագործությունների նոր դրվագներ Հայաստանում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում

Դեռևս 2017թ. սկսած՝ ՀՀ դատախազությունն իր ուշադրության առանցքում պահելով նախորդ տարիներին հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացը՝ կոնկրետ քայլեր է ձեռնարկել դրանում արձանագրված իրավախախտուները, ինչպես նաև հանցագործությունների կատարմանը նպաստող գործոնները, թերի իրավակարգավորումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես՝ ծրագրի կատարման հետ կապված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ 2016թ. նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներով պարզվել էր, որ «ՀՀ-ում 2007-2015 թվականների ընթացքում տավարաբուծության զարգացման ծրագրի» շրջանակներում տոհմային երինջներ ձեռք բերելու կապակցությամբ անասնապահական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած հայտերի քննարկման, տոհմային երինջների բաշխման, առուվաճառքի պայմանագրերի կնքման գործընթացների կապակցությամբ առկա են մի շարք թերություններ և բացթողումներ, որոնք հանգեցրել են հիշյալ ծրագրի ոչ արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես՝ ՀՀ ներկրված տոհմային երինջների բաշխման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված պահանջներն, ըստ էության, չեն ապահովել ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության, այդ կապակցությամբ ներկայացվող առավել խիստ, իրատեսական, ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող լրացուցիչ երաշխիքների ներդրման իրական հնարավորությունները, պահանջներն ու մեխանիզմները: Չնայած դրան՝ ծրագրի շահառուների վճարունակության իրական հնարավորությունների և պարտավորության ապահովման միջոց հանդիսացող այլ գույքի բացակայությամբ պայմանավորված, պետությանը պատճառված վնասի վերականգնման հավանականությունը որոշ դեպքերում դարձել է խնդրահարույց: 

Արձանագրված  բացթողումները հետագայում նմանատիպ ծրագրերի իրականացման ժամանակ բացառելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը 2017թ. հունիսին դիմել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝  միջոցներ ձեռնարկելու համապատասխան կանոնակարգերում գնորդի հիմնական պարտավորության կատարումն ապահովելու լրացուցիչ պարտավորությունների ներդրման, ծրագրի իրականացման ընթացքում վճարունակ գնորդների ընտրության համապատասխան իրավական կարգավորումներ և պահանջներ, ինչպես նաև մոնիթորինգ իրականացնելու հնարավորություն և կառուցակարգեր նախատեսեու ուղղությամբ, որոնք  կապահովեն ծրագրի հետագա փուլերում, որպես շահառու, պահանջներին համապատասխանող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց ընդգրկումը:  

Տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացում խախտումների, առերևույթ հանցագործությունների և դրանց մեխանիզմների բացահայտման ուղղությամբ ՀՀ դատախազությունում ուսումնասիրությունները ներկայումս շարունակվում են նաև ՀՀ վերահսկիչ պալատի կողմից 2017թ. ստուգման արդյունքների հիման վրա: 

 Ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները պատշաճ կերպով հաշվի չառնելու, շահառուների ֆինանսական հնարավորությունները, ծրագրի իրականացման նկատմամբ համապատասխան հսկողական մեխանիզմները չկիրառվելու, ինչպես նաև անհստակ կարգավորումներից չարամտորեն օգտվելու հետևանքով առերևույթ հանցագործությունների նոր ևս 5 դեպքերի մասին փաստական տվյալներ: Համաձայն դրանց՝ ծրագրում ընդգրկված շահառուները 2015-2016թթ. ստացել են ընդհանուր 161 մլն. 684 հազ. դրամի 135 գլուխ երինջ: Սակայն նրանք ոչ միայն չեն կատարել պայմանագրերով ստանձնած տարաժամկետ վճարման պարտավորությունները, այլև 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ նրանց մոտ ընդհանուր առմամբ առկա չեն 117 մլն. դրամի 97 գլուխ երինջ:  

Այսպես՝ ՀՀ Շիրակի մարզից քաղաքացի Գ. Բ.-ն 2015թ. ձեռք է բերել 12 մլն. 158 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն ընդհանրապես չեն կատարվել, իսկ ձեռքբերված երինջները շահառուի մոտ առկա չեն: Ավելին, չնայած արդեն իսկ ունեցած ժամկետանց պարտավորության, վերջինս 2016թ.-ին կրկին ձեռք է բերել 11 մլն. 402 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 10 գլուխ երինջ և ձեռքբերված երինջներից շահառուի մոտ առկա է ընդամենը 7 գլուխ: 

 Մյուս դեպքում ՀՀ Գեղարքունքի մարզից շահառու Մ. Ե.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 48 մլն. 634. հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 40 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորությունները չի կատարել այն պարագայում, որ  ձեռքբերված 40 գլուխ երինջներից Մ. Ե.-ի մոտ առկա են 18-ը: 

ՀՀ Գեղարքունքի մարզից մեկ այլ շահառու՝ Մ.Խ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 47 մլն. 419 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 39 գլուխ երինջներ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չի կատարել այն պարագայում, երբ նրա մոտ ընդհանրապես առկա չեն ձեռքբերված 39 գլուխ երինջները: 

ՀՀ Վայոց ձորի մարզից շահառու Ս. Մ.-ն 2015թ.-ին ձեռք է բերել 18 մլն. 238 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 15 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել այն պարագայում, որ  ձեռքբերված 15 գլուխ երինջները շահառուի մոտ ընդհանրապես առկա չեն: 

ՀՀ Կոտայքի մարզից շահառու Ա. Դ.-ն 2016թ.-ին ձեռք է բերել 23 մլն. 833 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ 21 գլուխ երինջ, որի դիմաց ստանձնած վճարման պարտավորություններն չեն կատարվել: Իսկ ձեռքբերված 21 գլուխ երինջներից շահառուի մոտ առկա են միայն 13-ը: 

Հիշատակված դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Կոտայքի մարզերի դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար:

 

դիտվել է 4662 անգամ
Լրահոս
26 Մայ
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում
Ամենադիտված