Վարչապետ Փաշինյանը մայիսի 9-ին կմեկնի Արցախ
NKՎաղը՝ մայիսի 9-ի եռատոնի օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախի Հանրապետություն` մասնակցելու Շուշիի ազատագրման 26 ամյակին նվիրված միջոցառմանը:
«Իմ քայլը» նախաձեռնության տեղեկացմամբ՝ տոնական միջոցառումներին զուգահեռ տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի առաջին մամուլի ասուլիսը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին՝ վարչապետի կարգավիճակում: