00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի ՓաշինյանըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվել

Հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ. ՀՀ վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ։

Հայրենական մեծ պատերազմում մեր նախնիների տարած հաղթանակն իսկապես պատմական էր։ Այդ հաղթանակն ու նրանով պայմանավորված խաղաղությունը նոր դռներ բացեցին մեր ժողովրդի համար և նոր հորիզոններ բացեցին նրա ստեղծագործ աշխատանքի, երկրի շենացման ու զարգացման համար:

Հայ ժողովրդի բոլոր հատվածներն այդ հաղթանակին տվեցին այն ամենը, ինչ կարող էին և փառքով պսակեցին իրենց անունը երկրորդ աշխարհամարտի բոլոր ճակատներում, ինչպես նաև թիկունքում, պարտիզանական կռիվներում և դիմադրական շարժումներում։

Խորին ակնածանքով այսօր մենք մեր հարգանքն ու երախտագիտությունն ենք հայտնում մեր վետերաններին։ 

Այսօր մեզ համար կրկնակի տոն է։ Մենք տոնում ենք Շուշիի ազատագրման հերթական տարեդարձը։ Այդ փառավոր հաղթանակը սոսկ ռազմական հաջողություն չէր։ Դրանով արցախահայությունը փրկվեց բնաջնջման վտանգից և ձեռք բերեց խաղաղ ապրելու հեռանկար։

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև և հավաստիացնում, որ անհատի և ազգի ազատության ոտնահարումը չի հանդուրժվելու։ Չի հանդուրժվելու, որովհետև մեր ժողովուրդն ունի մարդասիրական իդեալներ, ազատասեր ոգի, ինչպես նաև միասնական կամք՝ պաշտպանելու այդ իդեալները։

Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը, նրա համաժողովրդական ընդգրկումը ևս մի անբեկանելի ապացույց է, որ մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչ են ազատությունը, ժողովրդավարությունը և խաղաղասիրությունը։ Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում կրկին վստահ է իր ուժերին, Շուշիի ազատագրման ոգին արթուն է մեր սրտերում և աչքերում։ 

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Չեմ կասկածում, որ վերջին իրադարձություններով ավելի ամրապնդված հայ ժողովրդի հաղթական ոգին Հայաստանին ու Արցախին բերելու է նոր հաջողություններ։ Հայ ժողովուրդը վստահ քայլում է իր երազանքների իրականացման ճանապարհով։ 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս փառապանծ տոնի առթիվ և մաղթում խաղաղ երկինք, արդար ու արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր երկրի և ի բարօրություն մեր ժողովրդի»։ 

 

դիտվել է 6741 անգամ
Լրահոս
24 Մայ
Դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը ժամանակավոր է․ Էրդողան Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը` Կևում (լուսանկարներ)«Նոր» Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել եւ ծնվել է «հնի» մեջ Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ այսուհետ չեն լինելու պետության շահերին հակասող բաշխումներ Պանրագործների միությունը կաթ արտադրող գյուղացիներին կոչ է անում մթերման խնդիրը լուծել համապատասխան հարթակ ստեղծելու միջոցով Ոչ պետական բուհերի մարզական խաղերին մասնակցել են ավելի քան 150 ուսանող Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի դաշտում արկ է հայտնաբերվել Վարչապետը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին Թավշյա հեղափոխությունը դանդաղ գնում է Բաստիլի քանդման ճանապարհով․ Կարո Եղնուկյան ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցել է ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել Մովսես Հակոբյանը նոր՝ բարձր և պատասխանատու պաշտոնի նշանակվեց«Վովայի Արշակը» Հայաստանից հեռացել էՇաքարային դիաբետով տառապող հիվանդներին պետությունը կտրամադրի անվճար հակադիաբետիկ Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին «GeoProMining» ընկերությունն արդեն մեկ ամիս է պայքարում է իրենց ցուցարարներ կոչող հանցավոր խմբերի դեմ(տեսանյութ)Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին Ճանապարհային ոստիկանները «Վերջին զանգի»-ն ընդառաջ հանդիպում են ավագ դպրոցների տնօրենների հետ. ՃՈ-ն իրականացնելու է ուժեղացված ծառայություն Գյումրիի «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամը բացահայտեց փոքրիկ երգիչ Բագրատ ՄարգարյանինՄովսես Հակոբյանն ազատվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից Վարչապետն այցելել է Գարեգին Չուգասզյանին. նա դադարեցրեց հացադուլը (լուսանկարներ) Միհրան Պողոսյանը իրավապահներին մեղադրում է իր դեմ քաղաքական պատվեր կատարելու մեջ. ՀայտարարությունԱզատության հրապարակում «Վերջին զանգի» տոնական համերգ կլինի ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը «Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ հարուցվել են քրգործեր Տիգրան Մուկուչյանը ռեյտինգային ընտրակարգը վերացնելը քաղաքական ուժերի քննարկելու հարցն է համարում Բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը նախարարության երկու առաջնահերթություններից մեկն է Քննչական կոմիտեն առաջարկում է ՀՔԾ-ին օբյեկտիվ քննության ենթարկել Աղվան Հովսեփյանի կողմից կաշառք պահանջելու մասին հայտարարությունըԲռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հաջորդ մենամարտը կանցկացնի ՄոսկվայումՋենիֆեր Լոպեսին ու Ալեքս Ռոդրիգեսին «բռնացրել են» Մայամիում (տեսանյութ) ԱԱԾ-ն Հարությունյանի «ՆՈՐՖՈԼԿ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ում էDisney-ը ցույց է տվել՝ ինչ տեսք է ունենալու «Աստղային պատերազմների» մոտիվներով այգին (տեսանյութ) Լիբանանի խորհրդարանի հայկական խումբը վարչապետի պաշտոնում առաջադրել է Սաադ Հարիրիի թեկնածությունըՔրեաօլիգարխիայի «կարմիր գիծը». ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը դադարեցնում է ոսկու արդյունահանումըՆիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԿԸՀ-ն Ալեն Սիմոնյանին Երևանի ավագանու անդամի մանդատից զրկելու արձանագրությունը կքննարկի առաջիկա նիստումԿոտայքի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Հայաստանում սնկից թունավորման 14 դեպք է գրանցվելԿԸՀ-ն պատգամավորական մանդատ տրամադրեց Սպարտակ ՍեյրանյանինԿԸՀ-ն Երևանի ավագանու «Ելք» խմբակցության 3 նոր անդամի մանդատ շնորհեց Ինչու հայկական համարանիշներով մեքենաներին չեն թույլատրել հատել ռուսական սահմանըՀայ շախմատիստները «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարի առաջատարներն ենՏաղանդավոր և աշխատասեր. նախագահ Արմեն Սարգսյանը բնութագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանում ՀՀ և ՌԴ դատախազների մասնակցությամբ աշխատաժողով է կազմակերպվել Երգիչ Սարոն և ռուս հայտնի մոդել Վիկտորյա Բոնյան միասին երգել են Մոսկվայի ակումբներից մեկում (տեսանյութ) ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ինԿարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվիԴատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ անդամի թեկնածու«Սիրո ամառ»՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի (լուսանկարներ)
Ամենադիտված