«Երբ կցանկանաք խոսել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, ինձ հրավիրեք». Ալեքսիս Օհանյան
ՏեսանյութերReddit կայքի և Initialized Capital-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը եղել է ԱՄՆ-ում ամենահայտնի՝ The Late Show with Stephen Colbert շոու-ծրագրի հյուրը: Սթիվեն Քոլբերին շոուի ընթացքում Ալեքսիսին հարցրել է կրիպտոարժույթի մասին: Զրույցի ընթացքում Ալեքսիսը անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին:
«Ես հայ եմ, դուք բոլորդ արդեն գիտեք Հայաստանի այն հեղափոխության մասին, որն ուղղակի ֆանտաստիկ է», - նշել է Ալեքսիսը Օհանյանը:
Այնուհետև Ալեքսիս Օհանյանն Instagram-ի իր էջում գրել է.
«Երբ կցանկանաք զրուցել կրիպտոարժույթի կամ Հայաստանի մասին, ինձ հրավիրեք»: