00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներից

Պետական մեքենաների աճուրդներում չարաշահումներ են հայտնաբերվել. ՀՀ դատախազությունը դիմել է կառավարությանը

2017 թվականի մայիսի 15-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հիմնարկներին ամրացված տրանսպորտային միջոցների օտարման վերաբերյալ 2017 թվականի հունվարի 31-ին կազմակերպված աճուրդի որոշ մասնակիցներ լոտերի գներն արհեստականորեն բարձրացրել են՝ դրանց համար առաջարկելով անտրամաբանական գներ: Դրանից հետո նրանք հրաժարվել են իրենց առաջարկած գների 3 տոկոսի չափով գումարները վճարելուց, իսկ նշված լոտերի վերաբերյալ աճուրդը նույն օրը՝ ժամեր անց, վերսկսվել է, և դրանք վաճառվել են մեկնարկային գներով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված աճուրդում արհեստականորեն բարձր գներ առաջարկած անձանց հետ առնչություն չունեցող մյուս մասնակիցների կողմից լոտերի համար առաջարկվել են դրանց մեկնարկային գներից զգալիորեն բարձր գներ, սակայն աճուրդի որոշ մասնակիցների ոչ իրավաչափ գործողություններից հետո բարեխիղճ մասնակիցները հեռացել են աճուրդի վայրից, ինչի արդյունքում ենթադրյալ հանցավոր խմբի համար նշված լոտերը նույն օրը մեկնարկային գներով ձեռք բերելու հնարավորություն է ստեղծվել: 

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու համար գործնականում օգտագործվել են հրապարակային սակարկությունների ոլորտը կարգավորող իրավական ակտի բացերը: Մասնավորապես՝ օրենսդրական կարգավորումների վերլուծությունից ակնհայտ է դարձել, որ օրենսդիր մարմինը լոտը չվաճառվելու, այդ թվում՝ աճուրդում հաղթողի կողմից սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում նույն լոտի վերաբերյալ աճուրդը վերսկսելու մեկ եղանակ է նախատեսել, այն է՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 8-րդ և 15-րդ հոդվածների պահանջների համաձայն՝ աճուրդի ընդհանուր կարգով կազմակերպումը և անցկացումը: 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգով չի հստակեցվել, թե աճուրդում հաղթող համարված մասնակցի կողմից տեղում, 30 րոպեի ընթացքում, իր առաջարկած գնի առնվազն 3 տոկոսի չափով գումարը չվճարելու պայմաններում աճուրդը մեկնարկային գնից վերսկսվում է նո՞ւյն օրը, թե՞ այն կազմակերպվում և անցկացվում է ընդհանուր կարգով, այսինքն՝ առնվազն տասնհինգ օր առաջ աճուրդի մասին ծանուցումը կրկին հրապարակելուց հետո:  

Փաստորեն, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի, դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի իրավակարգավորումները չեն նպաստում պետության շահերի պատշաճ ապահովմանը, ինչպես նաև աճուրդի բարեխիղճ մասնակիցների օրինական շահերին: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից սույն թվականի մարտ ամսին ՀՀ վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ քննարկվող ոլորտում չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները՝ իրավական ակտերի անհստակությունները և աճուրդների կազմակերպիչների հայեցողական մոտեցումները վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: 

Մասնավորապես,  առաջարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված աճուրդի անցկացման կանոնակարգում աճուրդում հաղթողի կողմից առաջարկված գումարը չվճարելու կապակցությամբ աճուրդի վերսկսման և անցկացման միասնական կարգ սահմանել՝ միաժամանակ բացառելով աճուրդի անցկացման և կազմակերպման ընդհանուր կարգի շեղումները: 

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի՝ 2018 թվականի ապրիլի 6-ի համապատասխան հրամանով աճուրդի անցկացման կանոնակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ՝ վերոհիշյալ չարաշահումների կատարմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով:

 

դիտվել է 11907 անգամ
Լրահոս
26 Մայ
Տեսանյութ. ուժեղ անձրև և ամպրոպ ԵրևանումՈւՂԻՂ. Վարչապետի որդին ինքնակամ կմեկնի Արցախ՝ ծառայության. կոչ՝ արտերկրում գտնվող եւ «բանակից ազատված» զորակոչիկներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պաշտպանության նախարարին (լուսանկարներ)Մենք փոքր պետություն, սակայն համաշխարհային ազգ ենք. ՀՀ նախագահն այցելել է Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի Ահազանգ. կառավարության 2-րդ մասնաշենքից քարեր են պոկվելԵս՝ Դավիթ Սանասարյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ աջակցելու եմ ու աջակցություն եմ ստանալու ԱԱԾ տնօրենից ու ՈստիկանապետիցՇաբաթվա լավագույն գոլերը, սեյվերը և գոլային փոխանցումները (տեսանյութ)Միակ մարդը, ով իրավունք ունի քաշելու Պեսկովի «կախարդական» բեղերըԱրտակարգ իրավիճակ Անդրանիկի փողոցումԴանակահարությամբ ավարտված կերուխում Շենգավիթում (տեսանյութ)Օրվա կադրը՝ երևանյան փողոցներիցՆախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քարոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում
Ամենադիտված