Համաշխարհային բրենդները միլիոններ են վաստակել բրիտանացի արքայազների կանանց շնորհիվ
ԱշխարհԱրքայազն Հարրիի ապագա կնոջ՝ Մեգան Մարքլի եւ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ճաշակները մեծ ազդեցություն են ունեցել նորաձեւության ինդուստրիայում բիզնեսի վրա: Ա
Այդ մասին գրել Է BBC News-ը: Brand Finance կոնսալտինգային ընկերության գործադիր տնօրեն Դեւիդ Հեյի խոսքով՝ հագուստը, որը նմանօրինակն Է այն հանդերձի, որով թագավորական ընտանիքի կանայք հայտնվում են հանրության առջեւ, նույն օրը հաշված ժամերի ընթացքում իսպառ վաճառվում Է խանութներում: «Բեժագույն վերարկուի վաճառքները Asda սուպերմարկետների ցանցում 300 տոկոսով ավելացան այն բանից հետո, երբ դքսուհուն տեսան Burberry մակնիշի նման հագուստով»,-պատմել Է Հեյը:
Բացի այդ, հայտնի Է դարձել, որ Մեգան Մարքլի՝ միլիտարի ոճով երկքղանցք պիջակը, որը թողարկել Է Mackage կանադական նորաձեւության տունը, դրանով արքայազնի հարսնացուի հայտնվելուց հետո աշխարհի 21 երկրներից երկրպագուներ խանութներից մեկ գիշերվա ընթացքում «սրբեցին» մինչեւ վերջին նմուշը: Դեւիդ Հեյը նաեւ հավելել Է, որ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքի օրվա կապակցությամբ թողարկված հուշանվերային արտադրանքը խանութներին կբերի մոտավորապես 203 մլն դոլար: