«Ժամանակ». Հերթը Արմավիրինն է
Հայկական Մամուլ«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի տարբեր քաղաքներում և գյուղերում սկսել է մերժման գործընթաց: Գյուղացիները մերժում են իրենց գյուղապետին, աշակերտներն ու ծնողները՝ դպրոցի տնօրենին, կոլեկտիվները՝ իրենց ղեկավարին: Երեկ տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի մի խումբ դպրոցականներ, նրանց ծնողներն ու համագյուղացիները ցանկանում են մերժել գյուղի դպրոցի տնօրենին: Մերժումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենալու դասադուլի և բողոքի ցույցի միջոցով:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: