Գասպարին կրկին պառկել է
SocietyՔաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ մայիսի 11-ին, վաղ առավոտից կրկին պառկել է՝ այս անգամ Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց: Նա պահանջում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը։
Ակտիվիստը պատրաստվում է պառկած է մնալ մինչև աշխատանքային օրվա վերջ։
Նշենք, որ ակտիվիստը հայտնի է իր բողոքն արտահայտելու յուրօրինակ ձևով: Նա պարբերաբար պառկում է այս կամ այն շենքի դիմաց՝ այսկերպ արտահայտելով իր դժգոհությունը տարբեր հարցերի շուրջ: