00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Պիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Հայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)

Մեղրեցիները ահազանգում են. վարչապե՛տ, ուշադիր

Մեղրեցի տնտեսվարողները բողոքում են Մեղրիում հարկային սպասարկման կետի փակման դեմ: Նրանց   բաց նամակը, որը ստորագրել են 200-ից ավելի տնտեսվարողներ ներկայացնում ենք առանց խմբագրման:

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին,
Պետական եկամուտների 
 կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին,
Պետական եկամուտների  կոմիտեի սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանին

Մեղրի խոշորացված համայնքը՝ իր երկու քաղաքներով ու տասնմեկ գյուղերով, գտնվում է յուրահատուկ աշխարհագրական տարածքում: Այն շրջափակված է լեռներով և դժվարանցանելի լեռնանցքի պատճառով քիչ այցելված շրջան է, որն առաջացնում է բազմաթիվ տնտեսական, սոցիալական և այլ խնդիրներ: Իր կարևորությամբ և նշանակությամբ առանձնահատուկ ստրատեգիական շրջան Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է առանձնահատուկ մոտեցում:

Զուր չէ ասված: Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քո վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիդ… Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան (Վազգեն Սարգսյան):


Մեծ հեռավորությունը մայրաքաղաքից (400 կմ) և մարզկենտրոնից (80 կմ) իր հերթին նույնպես շատ խնդիրների պատճառ է հանդիսանում: Ուստի քաղաքի բնակիչների համար դժվար է այս կամ այն հարցով անցնել լեռնանցքը, հասնել մարզկենտրոն կամ մայրաքաղաք: Այդ իսկ պատճառով այստեղ պետք է լինեն բոլոր հնարավորությունները և առկա սպասարկման կետերը, որոնք անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն բնակիչներին և կբավարարեն նրանց նվազագույն պահանջները: Մեղրին Հայաստանի այն քիչ բնակավայրերից է որտեղ արտագաղթի մակարդակը բավականին ցածր է, սակայն նման դեպքում, երբ չի լուծվում բնակիչների խնդիրները, շատերը ուղղակի հրաժարվում են ապրել այս պայմաններում, ինչը շատ վատ է մեր երկրի համար:

Բացի այդ, Մեղրին հեռու գտնվելու պատճառով պետք է ունենա այն բոլոր հարմարությունները, որոնք անհրաժեշտ են բնակիչներին սպասարկելու համար, քանզի շատ դեպքերում ուղղակի անհնար է կտրել նման հեռավորություն մանր հարցերի համար: Աշխատատեղեր ավելացնելու փոխարենը դրանք գնալով պակասում են, որի հետևանքով էլ տուժում է հասարակ քաղաքացին:

Վերջերս հենց այդպիսի խնդրի առաջ էլ կանգնեցին Մեղրի համայնքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները: Վերջիններս բողոքում են, որ անգամ ամենաչնչին հարցով հարկային սպասարկման կետին դիմել չեն կարող կետի փակման հետ կապված և դրա համար պետք է հասնեն մարզկենտրոն, ինչի հնարավորությունը և ժամանակը շատերը չունեն:

Հատկապես այն պարագայում, երբ ֆիզիկապես մարդկային ներկայությունը պարտադիր է մի շարք գործարքների իրականացման համար (դրոշմապիտակների ստացում, «հին սերնդի» հսկիչ-դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման, նորոգման հետ կապված գործարքներ, դրամարկղային գրքերի հաշվառում, ֆիզիկական անձանց անհատական հաշիվների քաղվածքների տրամադրում, լիազորագրերի գրանցում և գաղտնաբառերի տրամադրում, մարտական դիրքերում աշխատող զինծառայողների հետ վարձակալության պայմանագրերի կնքում, տարբեր բնույթի տեղեկանքների ստացում և նման բազմաթիվ այլ գործարքներ): Հատկապես ձմռան ամիսներին ճանապարհների դժվարանց, նույնիսկ փակ լինելու և մարզկենտրոնից հեռու գտնվելու պատճառով բնակիչները խիստ դժվարություններ են ունենում Մեղրիից դուրս լուծման ենթակա հարցեր առաջանալիս:

Բնակիչները համախմբված բողոք ունեն, ուստի խնդրանքով դիմում ենք Ձեզ, որպեսզի վերանայեք կայացված որոշումը և կատարեք Մեղրի համայնքի բնակչության կամքը: Այն է. Հնարավորություն ընձեռենել հարկային ծառայություններ ստանալ և սպասարկվել Մեղրի քաղաքում: Հակառակ դեպքում կառաջանան բազում խնդիրներ և կոնֆլիկտներ:

Բնակիչները բազմիցս հանդիպել են նման խնդիրների երբ  կառավարական որոշումները ավելի դրական դարձնելու փոխարեն, հակառակ արդյունքն է տալիս, որի հետևանքով շատերը կորցնում են աշխատանքը:
Մեղրեցիների չեն կարողանում հանդուրժում ստեղծված իրավիճակը, գտնելով, որ հեռու լինելը, սահմանային համայնքի համարվելը պետք է ստիպի համապատասխան մարմիններին կայացնել այնպիսի որոշումներ, որոնք բխում են բնակիչների շահերից՝  աշխատանք, սպասարկում, ծառայությունների մատուցում համայքում:

Հարկային սպասարկման կետը Մեղրիից մարզկենտրոն տեղափոխելը մեղրեցիները սխալ են համարում հատկապես, երբ թափուր աշխատատեղը համալրվում է Երևան քաղաքից բերված անձով, ով առհասարակ չունի հարկային ծառայողի ստաժ /ընդամենը ունի գործավարի ստաժ/, իսկ փոխարենը ազատվում է այդ աշխատանքին հավակնող տեղացի որակյալ և բազմափորձ մասնագետը: Մեղրեցիները պատրաստ են անգամ բողոքի ակցիաների՝ ընդհուպ մինչև միջպետական ճանապարհի փակում, պարզաբանելով, որ, եթե մենք չենք կարող մեր քաղաքում սպասարկվել, անցնող մեքենաները և զբոսաշրջիկները ևս կարող են չսպասարկվել մեր ճանապարհի կողմից:

Այսպիսով, խնդրում ենք լսել բնակիչների և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների խնդրանքը և արձագանքել դրականորեն քաղաքացիների արդար կամքին ու պահանջին, որը կխոսի Ձեր իսկ սրտացավության և բարի կամքի մասին՝ առ աշխատավոր և ստեղծարար մի ժողովուրդ:

Ստորև նամակին կից ներկայացնում ենք երկու հարյուրից ավելի տնտեսվարող սուբյեկտների ստորագրությունները, որոնք դեռևս բոլորը չեն:

Ստորագրություններ

 

meghrinews.com

դիտվել է 76146 անգամ
Լրահոս
21 Մայ
Կենդանակերպի 4 նշան, որոնք չեն վախենում նախաձեռնողականություն ցուցաբերել «Բարսելոնա»-ն հաղթեց, Ինյեստան հրաժեշտ տվեց թիմին (լուսանկարներ, տեսանյութ)Ի՞նչ է մասոնությունն իրականում, և արդյո՞ք մենք ամեն ինչ գիտենք նրա մասին «Երեխայի վրա տաշտ են դրել, որ շները չգտնեն, հետո հողով ծածկել են…». Աշտարակցի կինը սպանել է ամուսնու և նրա սիրուհու 3 ամսական երեխային Հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում երեք մարզի լրացրել է սպորտի վարպետի նորման ԱԱԾ պետի ասածը շատերը սխալ են հասկացել Շախմատի Երևանի տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարի չեմպիոն է դարձել Էրիկ Չաքրյանը Ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը. Կայացավ պարգևատրման արարողությունը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները. Արծրուն Հովհաննիսյան Արցախում զինծառայող է զոհվելՆիկոլ Փաշինյանը՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը (տեսանյութ) Դավիթ Խաչատրյանը պարտվել է տեխնիկական նոկաուտով (տեսանյութ)Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցինՊիզելին` գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)Արտակարգ իրավիճակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ազգային կենտրոնի մասնաշենքում (լուսանկարներ)Ն. Փաշինյանը լավ է հասկանում, որ ընտրությունների ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունենում նաև թաղային հեղինակությունները Նազենի Հովհաննիսյանը՝ Փարիզում (լուսանկարներ) Պրեմիերա. Սարգիս Ավետիսյան – «Օր օրի» Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության հայտնի հյուրերը (տեսանյութ, լուսանկարներ) Victoria’s Secret-ի հայ մոդել Ռուբինա Խանզադյանի նոր` գայթակղիչ լուսանկարը Հրդեհ Վրացական փողոցում, տուժածներ չկան Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Հայտնի անհայտության մասինԱրքայազն Ջորջն ու արքայադուստր Շառլոտան գրավել են բոլորի ուշադրությունը (լուսանկարներ) Ահազանգ. «Որսացել» են չթույլատրված գիշատիչ թռչուն Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը... Կարեն Ավագյանը պատասխանում էՎերջ սերիալներին, զբաղվում ենք կրթությամբ. ԿԳ նախարարի կոչը Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն. Նիկոլ Փաշինյան Ննջի՛ր խաղաղությամբ, մեր սիրելի, անգին Գրետա մայրիկԲաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ Մալազիայի նախկին վարչապետի տանից ոստիկանությունը 72 ճամպրուկ փող և արժեքավոր իրեր է հայտնաբերել (տեսանյութ)Թրամփը կնոջն ուղղված շնորհավորանքում սխալ է գրել նրա անունը Բանանն էժանացել է56-ամյա քաղաքացին փորձել է ցած նետվել Դավիթաշեն կամրջից Հունաստանում ոչ միայն կղզի, այլ նաև սեփական կատու չունեմ. ՇարմազանովԳրետա Սարգսյանի հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամըԷս էլ շակալներից մեկը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայաստանի Մ-16 հավաքականն անցկացնելու է ընկերական հանդիպումներՇաբաթվա լավագույն գոլերը, գոլային փոխանցումներն ու սեյվերը (տեսանյութ)«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի Ինչպես «Յուվնետուս»-ը հրաժեշտ տվեց Բուֆոնին (տեսանյութ, լուսանկարներ)Բեքհեմները արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին (լուսանկարներ)Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակը տոնեցին պրոֆեսիոնալ ռինգումՄիհրան Հարությունյանի հաղթական մեկնարկը՝ MMA-ում (տեսանյութ)Լավրովը չի մասնակցի Բուենոս Այրեսում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՈվքեր էին Շիրակի մարզում հեղափոխության սկիզբ դնողները«Շիրակ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը և չի մասնակցի «Փյունիկ»-ի հետ կայանալիք խաղինՆիկոլը չի եկել որպես հարց լուծող. կառավարության անդամները պետք է լինեն համակարգող (տեսանյութ)«Շիրակ»-ը հանդես է եկել նոր հայտարարությամբ
Ամենադիտված