Լարված իրավիճակ և բողոքի ցույցեր՝ Վրաստանում, ոստիկանությունը մեծ ուժեր է կենտրոնացրել (տեսանյութ)
ՔաղաքականԸնդդեմ իշխանությունների բողոքի լայնածավալ ակցիաներ են սկսվել հարևան Վրաստանում: Մայրաքաղաքում նկատելի են ոստիկանակատ ուժերի և տեխնիկայի կուտակումներ:
Հիշեցնենք, որ գիշերը Թբիլիսիի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել մի քանի հարյուր երիտասարդների և ոստիկանության ստորաբաժանումների միջև: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ վրացական ոստիկանությունը միաժամանակյա լայնածավալ գործողություն է իրականացրել Թբիլիսիի հինգ գիշերային ակումբներում` այցելուների շրջանում թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց ձերբակալելու նպատակով: