«Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի». ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար
ԲլոգոսֆերաՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար եւ վճռականություն հայտնել այդ պաշտոնում աշխատելու:
«Շնորհակալություն շնորհավորանքների ու ջերմ խոսքերի համար!! Սկսել ենք «դուխով», պիտի շարունակենք «դուխով»: Բայց այս գործում ես մենակ չեմ, որովհետև գիտեմ ունեմ ձեր անմիջական ու գործնական աջակցությունը: Պիտի կոտրենք կարծրատիպեր, հեշտ չի, բայց անհնար էլ չի:
Հա, ի դեպ, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ կապ ունեմ ես մշակույթի հետ, սիրով պատասխանում եմ՝ մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի»,-գրել է ՀՀ մշակույթի երիտասարդ նախարարը: