Փրկարարները գտել են Գեղարքունիքի մարզում մոլորված քաղաքացիներին
ՀասարակությունՄայիսի 13-ին, ժամը 21։14-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ 3 քաղաքացի մոլորվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտակա սարում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գտել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել նրանց իրենց ավտոմեքենայի մոտ: