33-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով մահացու վրաերթի է ենթարկել «Սանիթեք»-ի 66-ամյա աշխատակցին
ОбществоԱյսօր՝ մայիսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Խաղաղ Դոնի բնակիչ՝ 33-ամյա Մեսրոպ Գևորգյանը Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 35 QV 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 66-ամյա Խաչալ Շավեշյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Ոստիկանական բաժանմունքում նա ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած), խմածության աստիճանը եղել է ամենաբարձրը։
Մ. Գևորգյանը ձերբակալվել է։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ նա նախկինում 6 անգամ եղել է դատապարտված։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածն աշխատում էր «Սանիթեք» ընկերությունում և իր գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս են եղել. գործընկերուհին հրաշքով է փրկվել, եթե ուշադիր չլիներ, նա էլ էր վրաերթի ենթարկվելու։