00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը

Հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` Ilur.am-ում տպագրված հոդվածում:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետեւյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միեւնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաեւ բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսեւորումներ»:

Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից:

Եթե Հայաստանի պաշտպանության նախարարը չի հասկացել այս տարրական իրողությունների տարբերությունը, ապա հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից:

Թեմայից դուրս, թերեւս, արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»:

դիտվել է 16177 անգամ
Լրահոս
26 Մայ
Նախագահ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել արտերկրյա գործընկերների հետՈւժեղացվում են վերլուծական կարողությունները․ ՎՊ նախագահը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումինՇախմատի Հայաստանի ակումբային առաջնության թիմերն ժամանակացույցըՍամվել Ալեքսանյանի «առաջին զանգը»Այսօր հանդիպում են Վլադիմիր Պուտինը և Շինձո ԱբենԴոն Պիպոյի ողջույնը՝ Նիկոլ Փաշինյանին և նոր կառավարությանը (տեսանյութ)Արամ Հակոբյանը «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջատարներից էՀարավային Ամերիկայում բացվել է աշխարհի ամենակարճ չվերթը. այն տևում է 8 րոպեԹիրախավորել էին Նիկոլ Փաշինյանին. Բաղրամյանում ծանր վնասվածք ստացած ճարտարապետը դեռ չի կարողանում առանց հենակների քայլել (տեսանյութ)Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանըՏնակից՝ տուն. 30 տարի անց Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց քարաշեն տունՎարչապետը պաղպաղակ տեղափոխող հեծանիվ վարեց Դիլիջանի միջազգային դպրոցի բակումԽնդրում եմ, հաղթե՛ք «Լիվերպուլ»-ին. Բեքհեմը` Զիդանին (տեսանյութՓաշինյանի կոչը` մեքսիկացի ուսանողինՊարն աշխարհն ավելի բարի է դարձնում Ռիհաննան՝ Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ) Փաշինյանը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասինՎիրաբյանը մեկնաբանել է ՏԶԿ նախարարի հրամանով Ազգային արխիվի նկատմամբ վարչական վարույթ հարուցելըՏարոն Մարգարյանը՝ «Յունիգրաֆ-Իքս» ընկերության խախտումների մասինՀայ-վրացական հարաբերությունները թևակոխել են որակապես առավել բարձր մակարդակՀ1-ը տարիներ շարունակ տեղեկատվական բլոկադայի էր ենթարկում մի շարք ընդդիմադիր գործիչների«Դու ի՞նչ ես անում Արցախի համար» պաստառներից կազատվենքLive. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դիլիջանի միջազգային դպրոցի սաների հետԹուրքական քրոզչամեքենան կեղծիքի միջոցով փորձում է կասեցնել Իսրայելի կողմից Ցեղասպանության հնարավոր ճանաչումըՏարոն Մարգարյանը չի պատրաստվում հեռանալԱյլևս ոչ մի ծնող չի մտահոգվի հայոց բանակում ծառայող իր զավակի առողջության և անվտանգության համար. գեներալ«Դու՛ Եվրոպա, վախենում ես Էրդողանից». թուրք լրագրողԱրտակարգ դեպք Երեւանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է միկրոավտոբուսի վրա Չինաստանում Հայաստանի նախկին դեսպանը` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. VOAՈ՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում էԼևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարինՄեր հորդորներն ու կոշտ պահանջներն արդյունք են տվելԻռլանդուհիները տոնում են իրենց հաղթանակը. այսուհետ աբորտ կարող են անել (տեսանյութ)Ռուբեն Ջաղինյան. «Շատ լավ է, որ Հանրայինը «խոշորացույցի» տակ է» Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում նոր պլան ունենԵկեղեցու կարիքի անվան տակ ինչքա՞ն ապրանք է մտել Հայաստան Կկայանա պատմական հանդիպումը Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է Արտակ ԴավթյանինԳաբրիել Սարգսյանը հաղթել է Շարժայի բլից մրցաշարում110 հատ բջջային հեռախոս են գողացել Ձախից Սփյուռքի նոր փոխնախարարն էՆախարարները շտապում են միտինգային հռետորաբանությամբՆիկոլ Փաշինյանի ուղերձը ԿարապետյաններինՓաշինյանը Վրաստանում «ռեսթարթ» պետք է անի հայ-վրացական հարաբերություններըՉեմպիոնների լիգայի եզրափակիչը` այսօրԱրմեն Սարգսյանն իր ֆին գործընկերոջը հրավիրել է Հայաստան (տեսանյութ)Գեղարդ Մուսասին հաղթել է նոկաուտով և դարձել Bellator-ի չեմպիոն (տեսանյութ)Բաբայանը լուրջ վտանգ է ներկայացնում Արցախի համարՓոթորիկ է ահագնանումԳնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլեւս չեմ վերադառնա
Ամենադիտված