Հովհաննես Համբարձումյանը միանալու է Հայաստանի ազգային հավաքականին
SportՀայաստանի ազգային հավաքականին միանալու է մակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը հրավեր է ստացել մասնակցելու նախապատրաստական հավաքին: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին և հունիսի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ համապատասխանաբար Մալթայի և Մոլդովայի ընտրանիների հետ: