Գաել Անդոնյանը մասնակցել է «Մարսել-2»-ի խաղին
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը մասնակցել է «Մարսել»-ի երկրորդ թիմի խաղին:
Ֆրանսիայի երկրորդ լիգայի A ենթախմբի 29-րդ տուրի շրջանակում «Մարսել-2»-ը սեփական հարկի տակ հյուրընկալելով «Տարբ»-ին՝ պարտվել է 1:2 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Գաել Անդոնյանը թիմի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է երկրորդ կեսի մեկնարկին: