Նեյմարն արժանի է խաղալ «Ռեալ»-ում. Ռոնալդո
SportԿատալոնյան «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի` մադրիդյան թիմ հնարավոր տեղափոխության մասին:
«Լավ հարաբերություններ են պահպանվել «Ռեալ»-ի հետ: Այնպես է ստացվել, որ թիմում խաղում են միայն լավագույնները: Եթե «Ռեալ»-ի հետաքրքրությունը Նեյմարի նկատմամբ շշուկներ չէ, ապա կարելի է ասել, որ նա արժանի է խաղալ «Արքայական ակումբում», — Նշել է Ռոնալդոն: